Items filtered by date: Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019
Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019 20:51

Էպիկենտրոն 26.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն այս տարի չի հասնի խորհրդարան»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ մինչև Վենետիկի հանձնաժողովից Կառավարությունը կարծիք ստանա, այն կրկին քննարկվի գործադիրում և ուղարկվի Սահմանադրական դատարան, ժամանակը չի բավականացնի: Բադասյանը նաև հայտնել է, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը կհրապարակվի առաջիկա օրերին, դրանում ներկայացված կլինի նաև անցումային արդարադատության մասին հատված:

«Եթե մեղմման միջոցները կիրառվեն, Ամուլսարի հանքի շահագործումը բացասական հետևանքների չի հանգեցնի»,- հայտարարել է Քննչական կոմիտեի` Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը: Յուրա Իվանյանն ասել է, որ «Էլլարդ» ընկերությունը չի կատարել դաշտային ուսումնասիրություն, այլ ուսումնասիրել է միայն առկա փաստաթղթերը, իմի է բերել տարբեր կողմերի, կառույցների հաշվետվությունները, համեմատել հանքի շահագործմանը դեմ ու կողմ բոլոր փաստաթղթերը: Իվանյանը տեղեկացրել է, որ մրցութային հանձնաժողովը բավական խիստ է եղել փորձաքննություն անցկացնող ընկերության ընտրությունը կատարելիս: Նպատակ ունեին ընտրել ընկերություն, որը շահերի բախում չի ունենա, Հայաստանում որևէ գործունեություն իրականացրած չի լինի:

Այսօր առավոտից մի քանի ժամով փակ է եղել Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը՝ Արճիս գյուղի մոտ: Նոյեմբերյանի շրջանի Արճիս գյուղը խմելու ջրի լուրջ խնդիր ունի, ամիսներ շարունակ գյուղացիները խմելու ջրից գրեթե զրկված են: Նույն խնդրով արճիսցիները մոտ մեկ ամիս առաջ նորից փակել էին ճանապարհը, խոստացել էին խնդիրը լուծել, բայց մինչև օրս` ոչ մի տեղաշարժ: Համայնքի բնակիչների հետ հանդիպել է Տավուշի մարզպետը, խոստացել՝ հարցին հենց այսօր ժամանակավոր լուծում կտրվի: Մարզպետի հետ հանդիպումից հետո արճիսցիները բացել են ճանապարհը:

Գյումրին նշել է քաղաքի տոնը: Կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ մասնակցել է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագիրը կրող տոնական միջոցառումներին, շրջել քաղաքի փողոցներում և թանգարաններում, շնորհավորել գյումրեցիներին օրվա առթիվ: Իսկ արդեն երեկոյան վարչապետը ներկա է գտնվել տոնական համերգին և հայտարարել՝ այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կենտրոնը:

Հանրապետության սահմանների ամրությունն ու սահմանապահների անվտանգությունը, նրանց սոցիալական վիճակը մշտապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է: Նրա նախաձեռնությամբ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը հերթական անգամ այցելել է հանրապետության մարտական դիրքեր՝ այս անգամ հարավային ուղղությամբ՝ Սյունիքի դարպասներ:

Հանրապետության սահմանների ամրությունն ու սահմանապահների անվտանգությունը, նրանց սոցիալական վիճակը մշտապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է: Նրա նախաձեռնությամբ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը հերթական անգամ այցելել է հանրապետության մարտական դիրքեր՝ այս անգամ հարավային ուղղությամբ՝ Սյունիքի դարպասներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։