Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ուղղաթիռով մեկնել է Ջերմուկ՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը տեղի բնակչության հետ քննարկելու նպատակով: Երկրի ղեկավարը շրջել է ջերմուկցիների բնակարաններով, լսել Ամուլսարի վերաբերյալ նրանց մտահոգությունները և ներկայացրել խնդրի առնչությամբ կառավարության դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ եթե պարզվի, որ հանքի գործունեությունը վնասում է Ջերմուկի բնությանը, ապա այն դադարելու է շահագործվել: Ջերմուկցիների հետ հանդիպումից հետո վարչապետն այցելել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքներ, շրջայց կատարել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության լաբորատորիայում:
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանության բաժանմունքի պետին` առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ոստիկանության ծառայողներն էլ բացահայտել են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները, նաև թմրամիջոցների համացանցային վաճառքի դեպք: Օրվա քրեական քրոնիկոնը՝ տեսաշարով:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» հաղթանակով է մեկնարկել ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալել է Լյուքսեմբուրգի չեմպիոն և գավաթակիր «Դյուդելանժին» ու հաղթել 2:1 հաշվով: Հայկական թիմի կազմում հաղթական գոլերը խփել են հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման և էստոնացի Իլյա Անտոնովը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է Ջերմուկ: Նա Վայոց Ձորի մարզ է մեկնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Վարչապետը շրջել է ջերմուկցիների բնակարաններով, լսել Ամուլսարի վերաբերյալ նրանց մտահոգությունները և ներկայացրել խնդրի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ եթե պարզվի, որ հանքի գործունեությունը վնասում է Ջերմուկի բնությանը, ապա այն դադարելու է շահագործվել:
Հայաստանում Իտալիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գիրք է գրել` «Operazzione Akhtamar» կամ «Գործողություն Ախթամար»: 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկին վերաբերող վեպի շնորհանդեսը տեղի է ունեցել «Զանգակ» գրատանը: Միջոցառմանը, որպես պատվարժան հյուր, ներկա է գտնվել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը Բրունո Սկապինիի վաղեմի ընկերն է: «Հայ ժողովուրդը երախտապարտ է եղբայրական Իտալիային իր պատմական ցավը կիսելու համար»,-նշել է Գագիկ Ծառուկյանը՝ բարձր գնահատելով դեսպան Սկապինիի ջանքերն՝ ուղղված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv