Items filtered by date: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 22.08.2019

Published in Էպիկենտրոն

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հանրահայտ «Sport Point» խանութների ցանցն արդեն Հայաստանում է: Այսօր Երևանում՝ Աբովյան 9 հասցեում, բացվել է «Sport Point»-ի առաջին մարզախանութը, որը համալրված է համաշխարհային լավագույն բրենդներով:

Հասարակության մի մեծ զանգվածի մոտ հասունացել է նախկին կառավարման համակարգին անցնելու պահանջը: Հասարակական-քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանի խոսքով՝ երկրում կուտակվել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօրվա համակարգն ի զորու չէ լուծել: Խորհրդարանականից նախկին՝ կիսանախագահական համակարգին անցնելու համար ընդդիմադիր գործիչը հանդիպումներ է ունեցել հասարակական-քաղաքական տարբեր ուժերի հետ, որոշում է կայացվել հանրաքվե անցկացնելու նպատակով հանրահավաք անցկացնել: Գրիշա Վիրաբյանը հանդիպել է և քննարկում է ունեցել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ի օրակարգում այդպիսի հարց չկա և բարձր գնահատելով Գագիկ Ծառուկյանի խոսքն ու հեղինակությունը՝ հանրահավաքը անորոշ ժամանակով հետաձգվել է»,-ասել է Գրիշա Վիրաբյանը:

Գործադիրը որոշել է 2,161 մլրդ դրամ տրամադրել Պաշտպանության նախարարությանը՝ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով: Կառավարությունը նաև պայմանագրային զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման համար սահմանել է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման կարգը և պայմանները: Յուրաքանչյուր տարի կարող է ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող 500 զինծառայող:

«Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, սակայն դրանից մեր երկխոսությունը չի նվազել», - վարչապետի` Միացյալ Նահանգներ այցից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Արտաքին գործերի նախարարը: Զոհրաբ Մնացականյանը նաև խոսել է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի և Ադրբեջանում գտնվող ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի մասին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ անդրադարձել է Ամուլսարի շահագործման տնտեսական էֆեկտին ու ԱԺ բակում գորգերի լվացման միջոցառմանը 5 մլն դրամ հատկացնելու որոշմանը:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քննարկումները հանրային և մասնագիտական շրջանակներում շարունակվում են: Մասնագետներն ահազանգում են հատկապես իրավաբանական և երկրաբանական ռիսկերի մասին: 500 միլիո՞ն, թե՞ 2 մլրդ դոլար: Գումարի չափը հստակ չէ, բայց եթե Հայաստանը տանուլ տա գործարքը միջազգային արբիտրաժային դատարանում, ապա վնասը կլինի խոշոր:

Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019 17:36

ԱԱԾ-ն կալանավորել է հնդիկ տեռորիստների

Ոստիկանները բացահայտել են Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը: Հանցագործության հեղինակը Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի բնակիչ է: Ազգային անվտնագության ծառայությունն էլ հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու: Նրանք կալանավորվել են: Մանրամասները՝ տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։