Items filtered by date: Հինգշաբթի, 06 Հունիսի 2019
Հինգշաբթի, 06 Հունիսի 2019 22:30

Էպիկենտրոն 06.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 06 Հունիսի 2019 20:15

Անցուդարձ 06.06.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է ԵԱՏՄ-ում միասնական շուկա ստեղծելու հնարավորության մասին: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվել է հատկապես էներգետիկ ոլորտով ու հարց բարձրացրել, կլինի՞ արդյոք այդ միասնական շուկայում գազի և հոսանքի սակագնի փոփոխություն : Պատգամավորին հետաքրքրել է նաև, թե ի՞նչ է անում մեր երկիրը ԵԱՏՄ-ի հնարավորություններն ամբողջությամբ յուրացնելու համար:

«Առանց Արցախի որոշիչ ձայնի, բանակցային գործընթացում առաջընթաց չենք ունենա»,-Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողներին ասել է Արտաքին գործերի նախարարը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ յուրաքանչյուր բանակցություններից առաջ կամ հետո Հայաստանը մշտապես աշխատում է Արցախի ղեկավարության հետ և հայկական երկու պետություններն ունեն միասին աշխատելու հստակ ձևաչափ: Հարցին, թե այս ընթացքում բանակցություններում եղե՞լ են նրբություններ, որոնց Արցախը տեղյակ չի եղել, նախարարն ասել է, որ ինքն անձամբ աշխատում է Արցախի նախագահի և արտգործնախարարի հետ:

Նախիջևանում մեկնարկած ադրբեջանա-թուրքական զորավարժություններն անհանգստություն պետք է պատճառեն ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին։ Տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք մեր երկրում կա՛մ արձագանք չեն գտնում, կա՛մ գտնում են փոքր ծավալներով։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկումներն ամփոփել է Հայկ Հովհաննիսյանը:

Անցած գիշեր կտրուկ վատացել է դատապարտյալների հիվանդանոցում պահվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Նա տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ նրա վիճակը ծայրահեղ ծանր է, համապատասխան բուժում ստանալուց հետո Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

«Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր կառավարության նիստում՝ օրակարգային հարցերի քննարկումից առաջ անդրադառնալով երկրում բռնություն քարոզող գործողություններին: Ըստ Փաշինյանի՝ կան օպերատիվ տեղեկություններ, որ ստեղծվելու են սևազգեստ խմբեր, որոնք, շրջելով քաղաքում, փորձելու են ստեղծել քաոսային տրամադրություններ: Վարչապետը հանձնարարել է իրավապահներին տեղորոշել այդ խմբերին և կոշտ արձագանքել նրանց գործողություններին։ «Այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ահա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հինգշաբթի, 06 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 06.06.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։