Items filtered by date: Երեքշաբթի, 04 Հունիսի 2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է Գրիգորյանի՝ դատարան չներկայանալու պատճառով: Պաշտպանները բանավոր կարգով տեղեկացրել են, որ իրենց պաշտպանյալը նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Նշենք, որ 6 տարբեր հոդվածներով մեղադրվող ԵԿՄ նախկին նախագահը «Նաիրի» բժշկական կենտրոնից երեկ սայլակով տեղափոխվել էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, այնուհետև՝ դատապարտյալների հիվանդանոց:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն վաղուց կողմ է եղել դրան: ԲՀԿ ղեկավարը մեկնաբանել է նաև մամուլում հայտնված տեղեկությունը, թե ինքը հարցաքննվել է «մարտի 1-ի» գործով:

Երեքշաբթի, 04 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 04.06.2019

Published in Մուլտիկնիկ

«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների 120 ղեկավար անձինք Երևանում են, հերթական գագաթնաժողովն են անցկացնում: Հիշեցնենք, որ ընկերությունը պատկանում է Էռնեկյան ընտանիքին: Գագաթնաժողովի մասնակիցները ներկայացրել են ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձը, քննարկել առկա մարտահրավերները: Միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսել է տեղական ավիափոխադրող ընկերություններ ունենալու անհրաժեշտության մասին, առանձնացրել երկու առանցքային հանգամանք:«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների 120 ղեկավար անձինք Երևանում են, հերթական գագաթնաժողովն են անցկացնում: Հիշեցնենք, որ ընկերությունը պատկանում է Էռնեկյան ընտանիքին: Գագաթնաժողովի մասնակիցները ներկայացրել են ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձը, քննարկել առկա մարտահրավերները: Միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսել է տեղական ավիափոխադրող ընկերություններ ունենալու անհրաժեշտության մասին, առանձնացրել երկու առանցքային հանգամանք:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհուրդը՝ պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցել է քաղաքական և հասարակական ոլորտներում կանանց ներգրավվածության բարձրացմանը վերաբերող սեմինար-քննարկմանը: «Միացյալ առաջնորդների պալատ» հասարակական կազմակերպության նախաձեռնած սեմինարի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու ավագանու անդամները հասարակական տարբեր կազմակերպությունների երիտասարդներին ներկայացրել են կանանց դերի բարձրացմանն ուղղված իրենց նախաձեռնությունները, լսել նրանց առաջարկները: Ռոզա Ծառուկյանն ընդգծել է, որ կնոջ ներկայությունը շատ կարևոր է բոլոր ոլորտներում:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։