Items filtered by date: Երեքշաբթի, 04 Հունիսի 2019
Երեքշաբթի, 04 Հունիսի 2019 22:20

Էպիկենտրոն 04.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 04 Հունիսի 2019 20:30

Անցուդարձ 04.06.2019

Published in Անցուդարձ

Արդեն 5-րդ օրը շարունակվող Ազգային ժողովի նիստն այսօր սկսվել է մի շարք նախագծերի քվեարկությամբ: Օրենսդիրը գրեթե միաձայն ընդունել է քննարկված բոլոր նախագծերը, այդ թվում՝«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու, «Պատգամավորի գործունեության երաշխիքների», նաև «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև Մարտի 1-ի իրադարձություններից  տուժած անձանց աջակցելու վերաբերյալ նախագիծը: Պատգամավորներն այսօր շարունակել են Կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդման քննարկումը, լսել նաև  Մարդու իրավունքների պաշտպանին:

Հունիսի 7-ից հուլիսի 7-ը Ֆրանսիայում կկայանա կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի 24 ուժեղագույն հավաքական: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն այսօր ներկայացրել է, թե իր երկիրն ինչպես է պատրաստվում կարևոր ստուգատեսին: Նա նշել է, որ Ֆրանսիան հանձնառություն է ստանձնել խթանել կանանց ներգրավվածությունը սպորտում և մասնավորապես` ֆուտբոլում: Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ կլինի նաև հայ-ֆրանսիական գործակցություն:

Ռումինիայի Գլաց քաղաքից Երևան է վերադարձել բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը, որը նվաճել էր մեկ արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում պատվո հարթակ էր բարձրացել Նորք-Մարաշի և Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Աշխատանքն է սկսել 2016 թվականի ապրիլի պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը: Ուսումնասիրվելու է զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կանոնների կատարումը, զորքերի համալրումն ու հետախուզական գործունեությունը: Հանձնաժողովը նաև ուսումնասիրելու է, թե որքանով էին համարժեք և օպերատիվ հրամանատարական որոշումները: 11 հոգանոց հանձնաժողովում ներգրավված են խորհրդարանական երեք խմբակցությունների անդամները, այն գլխավորում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հայկական 2-րդ հանրապետությունում հունիսը մեկնարկել է ֆուտբոլային հրավառությամբ: Այս օրերին արցախցիները մի շարք ուշագրավ խաղեր դիտելու հնարավորություն են ստացել: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ Կոնիֆայի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է բաց դռներով և ամուր դարպասով:

Ստամբուլից ապրանք ներկրող ավելի քան 40 առևտրականներ մտահոգված են իրենց բեռների ճակատագրով: Արդեն երկու շաբաթ է ապրանքը գտնվում է Բագրատաշենի մաքսակետում և որևէ տեղեկություն չունեն՝ գործ հարուցվել է, թե ոչ: Առևտրականները նշել են, որ ընդունում են իրենց սխալը և պատրաստ են տույժ վճարել, միայն թե որքան հնարավոր է շուտ ստանան իրենց ապրանքը, այլապես մեծ վնասներ են կրում: Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած դեպքին անցած շաբաթ անդրադարձել էր ԱԱԾ տնօրենը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղաքացիները մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ գումարի դիմաց մեծ քանակությամբ ապրանք ներմուծելու համար։

Երևանի Կոմիտաս 15 հասցեում քաղաքապետարանն ապօրինի շինություն է ապամոնտաժել: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են,որ տնտեսվարողն ապամոնտաժվող հատվածը զավթել է ապօրինի: Վերջինն իրեն պատկանող հինգ մետրանոց տարածքից անցել է ու կառուցապատել ևս երեքը՝ հասնելով մայթին: Տնտեսվարող ընկերությունը, սակայն, անընդունելի է համարում քաղաքային իշխանության որոշումը, պնդելով՝ ապամոնտաժման գործողություններն անօրինական են:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։