Items filtered by date: Ուրբաթ, 21 Հունիսի 2019
Ուրբաթ, 21 Հունիսի 2019 22:15

Էպիկենտրոն 21.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Բարձրագույն դատական խորհուրդը նոր անդամ ունի: 114 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր Ազգային ժողովը ԲԴԽ անդամ է ընտրել Վիգեն Քոչարյանին: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշել է, որ երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել ,երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, եղել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ: 2015 թվականից մինչև օրս Քոչարյանն աշխատել է Արդարադատության նախարարի տեղակալ:

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի երեկվա սկանդալային հայտարարությունը, թե մտնում է բարձր դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, բուռն արձագանքի է արժանացել: Սահմանադրական դատարանի անդամները հրաժարվել են այն մեկնաբանել, իսկ Հրայր Թովմասյանն այսօր սովորականի պես աշխատանքի է ներկայացել: Ի՞նչ է նկատի ունեցել Վահե Գրիգորյանը, ի՞նչ քննարկումներ է նա այսօր ունեցել իր նոր գործընկերների, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի հետ և ի՞նչ հանգուցալուծման կարող է հանգեցնել ՍԴ-ում ստեղծված իրավիճակը:

Չնայած ԱԺ 2-րդ նստաշրջանը երեկ պաշտոնապես փակվեց, սակայն այսօր արդեն Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ՝ անավարտ մնացած կամ դեռևս չքննարկված նախագծերին անդրադառնալու համար: Ընդունվել են բազմաթիվ օրինագծեր, այդ թվում նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրածները։ Եղել են նաև սուր բանավեճեր,կարծիքների բախում է տեղի ունեցել իշխող «Իմ քայլի» և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների միջև:

Ոստիկանության զորքերը նշում են կազմավորման 27-րդ տարեդարձը: Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում անցկացված տոնական միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուժային գերատեսչությունների ղեկավարները: Շնորհավորելով մեր երկրի ներքին, վերջերս նաև արտաքին անվտանգությունն ապահովող ոստիկաններին՝ վարչապետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել սահմանում մարտական հերթապահություն իրականացնելու համար: Ոստիկանության զորքերը կոչված են Հայաստանի ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար: « Մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանում վերածնել բռնության գործելակերպը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում և Արցախում մեկնարկած մարտական հրաձգության զորավարժությունները շարունակվել են նաև նախորդ օրերին։ Զորավարժություններին ներգրավված են նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, որոնք իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանության նախարարությունը, ի՞նչ խոչընդոտներ են հաղթահարվում և պատրաստվածության ի՞նչ աստիճան ունեն հայ զինվորները։ Առաջին գծից առաջին ձեռք տեղեկատվությունը՝ «էպիկենտրոնի» նկարահանող խմբի ռեպորտաժում։

Ուրբաթ, 21 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 21.06.2019

Published in Մուլտիկնիկ

Վաշինգտոնում երեկ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Քննարկվել են շփման գծում հանդիպմանը նախորդող շրջանում արձանագրված լարվածությանը, դրա հաղթահարմանը, և ըստ այդմ, խաղաղությանը նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: Հայկական կողմն ընդգծել է հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվել են նաև խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումներրը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակել խորհրդակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Հանդիպման արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել նաև Մինսկի խմբի համանախագահները և Ադրբեջանի Արտգործնախարարությունը:

Ջերմաստիճանի բարձրացմանը զուհագեռ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կանխատեսում է հրդեհների թվի աճ: Դրանք կանխելու նպատակով որոշ տարածքներում արդեն իրականացվել են կանխարգելիչ, վերահսկելի այրումներ: Չնայած պարբերական միջոցառումներին, նախարարության համար դժվար է վերահսկել հրդեհավտանգ բոլոր տարածքները: ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է անում լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։