Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019
Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019 22:00

Էպիկենտրոն 12.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019 20:45

Անցուդարձ 12.06.2019

Published in Անցուդարձ

«Երևանի քաղաքապետարանն իր կողմից արել է ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարողանում սպասարկել Երևան քաղաքին»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Խորհրդարանում Երևանի քաղաքապետից բացի նախորդ տարվա բյուջեի կատարողականներն են ներկայացրել մարզպետները: Արարատի մարզպետը չի կարողացել ծիծաղը զսպել կոկորդիլոսներին վերաբերող հարցին պատասխանելիս: Այսուհանդերձ, Գարիկ Սարգսյանը հստակեցրել է, որ կոկորդիլոսը սողուն է,երկկենցաղ, բայց ոչ թռչուն: Ավելին կպատմի Իզաբելլա Հովհաննիսյանը:

Խորհրդարանում այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել ֆինանսների փոխնախարարներն ու տնտեսագետները: Քննարկման թեման եղել է աշխատավարձի համահարթ հարկման համակարգը: Տնտեսագետները փորձել են համոզել ֆինանսական կառույցի ներկայացուցիչներին, որ համահարթ հարկումը ճիշտ որոշում չէ ու լի է վտանգներով: Նրանք առաջարկել են սահմանել հարկման երկու շեմ ու նվազագույն աշխատավարձ ստացողներից եկամտահարկ չպահել: Ինչպե՞ս է ավարտվել հանդիպումը՝ տեղյակ է Աիդա Կարապետյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության ներկայացրած բողոքների քննությունը, որին ներկա է եղել ոչ միայն Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը,այլև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, ՍԴ դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին։ «Հորդորում եմ ձեզ, առանց անձնավորելու խնդրում եմ՝ ինքնաբացարկ հայտնել»,-դատավորին ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նիստը հետաձգվել է, որպեսզի կողմերը գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ստանան։ Նիստին զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ընդդեմ եւ ի պաշտպանություն Քոչարյանի:

Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 12.06.2019

Published in Մուլտիկնիկ

Չդադարող նվիրատվություն: Մեր տեսանյութի հերոսը ամերիկաբնակ Լևոն Քիրաջյանն է: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավատարիմ նվիրատուներից է: Արդեն մոտ երեք տասնամյակ, առանց դադարի, ամեն ամիս իր լուման է ներդնում Հայաստանի ու Արցախի բարգավաճման գործում:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետևողական աջակցությունը Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործներին շարունակվում է: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործները Գագիկ Ծառուկյանից առատ բերք ստանալու համար հենասյուներ էին խնդրել: Արմավիրի մարզի խաղողագործներին հենասյուների անհրաժեշտ խմբաքանակը տրամադրելուց հետո, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հենասյուներ են տրամադրվել նաև Արարատի մարզի խաղողագործներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։