Items filtered by date: Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019
Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019 21:45

Էպիկենտրոն 09.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Բնապահպանական հանրային դատարանն այսօր քննել է բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանի՝ «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը: Բնապահպանն ասել է, որ իրենք ավելի շատ են խախտումներ հայտնաբերել, քան «Հայանտառ» ՊՈԱԿ-ը: Պարզվում է՝ նախկինում կառավարության որոշմամբ անտառային ծածկույթի նշանակությունը փոխվել է արտադրականի, բայց ՊՈԱԿ-ն այդ ցուցանիշը չի հանել Հայաստանում անտառային ծածկույթի ընդհանուր թվից: Ապօրինի ծառահատումների թեմայով բնապահպաններն այսօր պայմանական բնապահպանական դատարանում գործ են հարուցել՝ փորձելով գրավել կառավարության ուշադրությունը:

Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 09.04.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն օրենսդիրին առաջարկել է փոխել Զինծառայության մասին օրենքն ու մեկ տարուց պակաս ծառայած զինվորին չուղարկել մարտական հերթապահության: Հիմնական զեկուցող, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է խմբակցության առաջարկած նախագիծն ու բանակում վերջին տարիների պատահարների թվերը, ասել, որ արտակարգ դեպքերի ու հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվում են մեծ մասամբ 18 տարեկան զինծառայողները: Քննարկումներից հետո, սակայն, նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

Առավոտից թեժ և լարված իրավիճակ է եղել «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում: ժամը 11-ից ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ ներխուժել են կենտրոն, որտեղ ստուգումներ ու քննչական գործողություններ են իրականացրել: Նրանք փակել են տնօրինության սենյակը` տեղեկացնելով, որ տաղավարների վարձավճարների հետ կապված ահազանգ են ստացել: Ստուգումներին զուգահեռ «Առինջ Մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքըը: Նրանք պահանջել են հերթական անգամ անհանգստություն չպատճառել և հանգիստ թողնել իրենց: Տոնավաճառի աշխատակիցները ցանկացել են մուտք գործել տնօրենի սենյակ, հանդիպել նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սակայն նրանց ներս չեն թողել։

Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր է ստորագրվել: Այս առիթով Հայաստանում է Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը: Ստորագրված համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում երկու երկրների միջև ռազմատեխնիկական, ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում գործակցության համար: Չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին: «Մենք միտված ենք խորացնելու երկու երկրների միջև զինված ուժերի ռազմատեխնիկական գործակցությունը»,- ասել է Լյուբոմիր Մետնարը: Նա անդրադարձել է նաև չեխական «Դանա» հաուբիցների մատակարարմանն Ադրբեջան: «Գործընթացն իրականացվել է երրորդ երկրների միջոցով»,- ասել է Չեխիայի պաշտպանության նախարարը:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը չի թերացել պարտականությունները կատարելիս: ԲՀԿ խմբակցության պատգամավորներն անդրադարձել են վարչապետի՝ Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ հայտարարությանը: Իվետա Տոնոյանը նշել է, որ Զոհրաբյանը և՛ ԲՀԿ քաղաքական թիմի, և՛ քաղխորհրդի գնահատմամբ՝ ունի մասնագիտական բոլոր գիտելիքները Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարելու համար: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նշել է, որ խորհրդարանի իրենց գործընկերները ինչ-որ թղթեր ցույց տալուց առաջ պետք է ուշադիր կարդան բովանդակությունը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հարցազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայի»: ԲՀԿ նախագահն ասել է, որ տեղի ունեցածը պրովոկացիա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: «Մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր հնարավորությունները պրովոկատորներին բացահայտելու համար»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հարցազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայի»: ԲՀԿ նախագահն ասել է, որ տեղի ունեցածը պրովոկացիա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: «Մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր հնարավորությունները պրովոկատորներին բացահայտելու համար»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 09.04.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։