Items filtered by date: Երեքշաբթի, 02 Ապրիլի 2019
Երեքշաբթի, 02 Ապրիլի 2019 22:00

Էպիկենտրոն 02.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 02 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 02.04.2019

Published in Անցուդարձ

Այսօր Եռաբլուր է այցելել նաև Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին: Միայն ասել է, որ կխոսի առաջիկայում, հիմա ժամանակը չէ: Սերժ Սարգսյանի մոտ ծիծաղ է առաջացրել հարցը, թե արդյոք չի՞ վախենում, որ իրավապահները մի օր էլ կթակեն իր դուռը: Ապրիլյան պատերազմի համար իրեն մեղադրողներին էլ Հայաստանի նախկին նախագահը հիվանդ է անվանել:

 Մարզերի միջհամայնքային եւ Երեւանը կապող երթուղային գծերի ներկայացուցիչներին այսօր ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, լսել նրանց մտահոգող խնդիրների մասին: Գծատերերն ասել են, որ չգրանցված ուղեւորափոխադրողների եւ անբարեխիղճ մրցակցության հետեւանքով իրենք կրում են մեծ վնասներ եւ չեն կարողանում նորմալ սպասարկել: ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտնել են՝  խնդրի մասին քաջատեղյակ են, այն կբարձրաձայնեն նաև խորհրդարանի ամբիոնից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահին են դիմել խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները: Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է նրանց և խոստացել զոհված զինծառայողների հարազատների հետ պայքարել արդար դատաքննության եւ հանգամանքները պարզելու համար: Զոհրաբյանը նշել է, որ հանձնաժողովը հրավիրելու է նաեւ դատական մարմինների ներկայացուցիչներին` քննարկելու այն բացերը, որոնց հաճախ հանդիպում են զինծառայողների ծնողները:

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Կենտրոնական բանկի փոխնախագահից հետաքրքրվել է, թե երբ կքննարկվի ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու հարցը: Նիստի ընթացքում նաև ստորագրվել է հուշագիր՝ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև:

Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, ավագանու և Երիտասարդական միության անդամները: Եռաբլուր զինվորական պանթեոնում նրանք ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ են խոնարհել Ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին: «2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը համազգային ողբերգություն էր, որից պետք է հետևություն անեն բոլորը»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում այլևս չպետք է լինի իրավիճակ, որ խրամատում կանգնած զինվորը փամփուշտ չունենա: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Վիեննայում կայացած հանդիպմանը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին վաղ առավոտից Եռաբլուրի զինվորական պանթեոնը մարդաշատ է: Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները, ընկերները, մտերիմները նաև շարքային քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել զոհերի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Վաղ առավոտյան Եռաբլուրում է եղել նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,-լրագրողների հետ զրույցում ընդգծել է վարչապետը: Պաշտպանության նախարարն էլ անդրադարձել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությանը:

Երեքշաբթի, 02 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 02.04.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։