Items filtered by date: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2019
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2019 23:07

Էպիկենտրոն 17.04.2019

Published in Էպիկենտրոն

Այսօր խորհրդարանում նաև կառավարության հետ հարցուպատասխանի օր էր: Վարչապետն ու նախարարաները պատասխանել են պատգամավորների՝ մոտ 4 տասնյակ հարցերին: Օրակարգը գլխավորել է կառավարության կառուցվածքի փոփոխության թեման: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հիմա նախարարությունների թիվը 17-ից հասցվելու է 12-ի և դա սթրես է կառավարման համակարգի համար, իսկ այդ սթրեսը պետք է տալ դոզավորված, որ խառնաշփոթ չառաջանա: Վարչապետի խոսքով՝ ոստիկանությանը և ԱԱԾ-ին առնչվող հարցերին կանդրադառնան հաջորդ փուլում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոստման համաձայն, այսօր հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է՝ մտնելով նրանց անելանելի դրության մեջ, աշխատանքից ազատվելու վերաբերյալ բոլոր ծանուցագրերը համարում է չեղյալ: Մանրամասն անդրադառնալով ստեղծված իրավիճակի պատճառներին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԱԺ-ի Տնտեսական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրինագիծը, ըստ որի Հայաստան ներկրվող կլինկերի վրա մաքսատուրք չի կիրառվելու, հարվածում է տեղական արտադրողի շահերին՝ ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ: ԲՀԿ առաջնորդը խոստացել է խնդիրը բարձրացնել խորհրդարանում՝ քննարկմանը հրավիրելով նաև գործարանի աշխատակիցներից մեկին: Ներկաները, սակայն, ԱԺ գնալու ցանկություն են հայտնել ամբողջ կոլեկտիվով: Մանրամասները՝ տեսանյութում:

Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2019 20:15

Անցուդարձ 17.04.2019

Published in Անցուդարձ

Ցեմենտի ներկրման վրա տուրք սահմանելն ու կլինկերի ներկրման վրա տուրք չսահմանելը ոչնչով չեն օգնում տեղական արտադրողին,- համոզված է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: Նախկին պատգամավորն ու նախարարն այսօր քննադատել է խորհրդարանական հանձնաժողովի ընդունած նախագիծը, որը սպառնում է գործազուրկ դարձնել 1000-ավոր մարդկանց: Արծվիկ Մինասյանը նաև խոսել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի մասին, հայտնել, որ նախագծի հեղինակները փոփոխությունների ազդեցության գնահատականը ճիշտ չեն հաշվարկել:

Թբիլիսին դրական է տրամադրված Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհային միջանցքի ստեղծման հարցում,-տեղեկացրել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Վերջին տեղեկությունը նա ստացել է Վրաստանի իր գործընկերոջից, որը նշել է, որ իրենք ամբողջությամբ դրական են տրամադրված: Շվեյցարական «SGS» միջնորդ ընկերությունը վճարումներն արել է, դրական տեղաշարժ կա,- նշել է նախարարը: Հայաստանն այստեղ ընդամենը շահառու կողմ է: Հակոբ Արշակյանը ներկայացրել է նաև մեր տրանսպորտային ցանցի և ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:

ԱԺ-ում այսօր շարունակվել է Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկման հարցուպատասխանը: Հարցերի մեծ մասը վերաբերել է օպտիմալացումների հետևանքով սպասվող գործազրկության թվերին եւ աշխատանքը կորցնողների ճակատագրին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատել է՝ կառավարության ծրագրում նույնիսկ խոսք չի եղել գործազուրկների, խնայողությունների թվի մասին: Զոհրաբյանը նաեւ անհասկանալի է համարել մշակույթի նախարարության օպտիմալացումը: Պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ էլ ներկայացված փաստաթղթով տնտեսական հեղափոխություն չի լինի, ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի ցանկանում փակագծեր բացել ու հրապարակել, թե որ դատախազը կամ դատախազներն են դատարանում պաշտպանելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքը։ Դատախազը,սակայն, նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը պահպանվել են: Արթուր Դավթյանը անդրադարձել է նաև Ֆրանկլին Գոնսալես անվամբ Չեխիայում ձերբակալված Նարեկ Սարգսյանի գործի էքստրադիցիոն պրոցեսին, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշմանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործում որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրերին:

Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 17.04.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։