Items filtered by date: Շաբաթ, 07 Դեկտեմբերի 2019
Շաբաթ, 07 Դեկտեմբերի 2019 23:15

Ավտո դրայվ 07.12.2019

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 07 Դեկտեմբերի 2019 20:30

Դեպի Տոկիո 07.12.2019

Published in Դեպի Տոկիո
Շաբաթ, 07 Դեկտեմբերի 2019 20:20

Էպիկենտրոն 07.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 07 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 07.12.2019

Published in Անցուդարձ

Այսօր լրանում է 1988թ-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը: Արհավիրք, որը տևեց 40 վայրկյան ու խլեց 25 հազար անմեղ մարդու կյանք: Մեր պատմության ամենասև ու ցավոտ էջերից մեկն իրենց աչքով տեսած ու սեփական մաշկի վրա զգացած մարդիկ պատմել են այդ օրերի դաժան հիշողությունները: Ի դեպ, «Էպիկենտրոն»-ը նկարահանումներն է արել հենց երկրաշարժի էպիկենտրոնում: Նախկին Նալբանդ գյուղը զրոյից վերականգնվել է, նորակառույց պատերը պատմության կրող չեն, բայց վերականգնված Նալբանդում չեն վերականգնվել մարդկանց հիշողություններն ու վերքերը: Սպիտակի երկրաշարժի զոհերին նիրված հուշաքարի մոտ ծաղիկներ է խոնարհել նաև երկրի վարչապետը: Քաղաքի կենտրոնում էլ բացվել է այդ օրերին հայերին մեծ օգնություն ցուցաբերած երջանկահիշատակ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը:

Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Օլիմպավանը բացվել է 2015թ-ին և միայն 2018թ-ից հետո է սկսել գույքահարկ վճարել, աղբահանության համար երկու տարի է չի վճարել, իսկ կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է նախագծային շեղումներով, իրականությանը չի համապատասխանում: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և Երևանի քաղաքապետարանում Օլիմպավանի ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանն այսօր անդրադարձել են հրապարակմանը և կոնկրետ փաստերով կետ առ կետ հակադարձել: «Չեք օգնում,ուրեմն մի խանգարեք»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը և շեշտել, որ նման կեղծ տեղեկությունները բացասաբար են անդրադառնում մարզաշխարհի վրա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք է տեսնում: «Ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի, բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ»,- ասել է նա: 2019-ի ամփոփիչ ասուլիսում Ֆինանսների նախարարը նշել է, որ պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր, տեղեկացրել, որ նախարարությունն աշխատում է գույքային հարկի համակարգի բարեփոխումների ուղղությամբ:

«Բանակցությունները բարդ են, բայց բոլոր կամուրջներն այրված չեն»: Ստեփանակերտում ամփոփում են ռազմաքաղաքական շաբաթվա ամփոփ ուրվագիծը: Բրատիսլավայում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը հայկական երկրորդ պետությունում չափավոր լավատեսությամբ են վերաբերվում և հիշեցնում՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: «Սլովակիայում տեղի ունեցավ պաշտոնական դիրքորոշումների փոխանակում, որը կողմերին շատ ավելի հեռացրեց այն հնարավորությունից, որը թույլ կտար առաջընթաց արձանագրել»,-«Էպիկենտրոնին» ասել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն էլ անդրադարձել է այն հարցին,թե ինչու Բաքվից չեն հակադարձել Երևանի այն հայտարարությանը, որ բանակցային գործընթացին Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունն անհրաժեշտությունն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։