Items filtered by date: Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2019
Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2019 22:20

Էպիկենտրոն 25.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Լավագույն տասնյակը՝ կրկին խռովությունների առիթ.Եվրոպական խաղերի ու Եվրոպայի չեմպիոնը չի ընդգրկվել ցանկում
Հայտնի են Հայաստանի՝ տարվա 10 լավագույն մարզիկները։ Նրանք ընտրվել են ֆեդերացիաների ներկայացուցիչների, լրագրողների և sms քվեարկությունների արդյունքում: Ընդհանուր առմամբ քվերակությանը մասնակցել է 16 մարզական լրագրող և 33 մարզական ֆեդերացիայի ներկայացուցիչ: Թե ովքեր են տարվա 10 լավագույնները՝ կներկայացնի մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը։

Երևանի հաջորդ տարվա բյուջեն կազմում է ավելի քան 116 միլիարդ դրամ: Նախագծով սահմանվել է, որ եկամուտները 2020 թվականին կլինեն գրեթե 107 միլիարդ 147 միլիոն դրամ, որից 27 միլիարդ 20 միլիոնը սեփական եկամուտներն են: Երևանի ավագանին 2019-ի վերջին նիստում ընդունել է մայրաքաղաքի զարգացման լրամշակված հնգամյա և 2020 թվականի ծրագիրը՝ չնայած ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների քննադատությանը: Նրանք պնդել են, որ առանց լուրջ հիմնավորումների մի շարք կարևոր խնդիրներ դուրս են մնացել ծրագրից, իսկ իմքայլականների պնդմամբ՝ այդ հարցերն իրականում ներառված են ծրագրում:

Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 25.12.2019

Published in Անցուդարձ

Եղանակային անոմալիաների պատճառով դեկտեմբերի սկզբից մեր երկրում արտակարգ իրավիճակ է: Հատկապես խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել: Անցած տարվա համեմատ այս տարի հրդեհների թիվն աճել է մոտ 55 տոկոսով: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ասել է, որ մարզերում տարածված դաշտային չոր խոտի այրումը ոչ միայն վտանգավոր է, այլև արգելված է օրենքով: Նա հորդորել է խուսափել չոր խոտ և տերևներ կուտակելուց և դրանք այրելուց: Ըստ Գաբրիելյանի՝ նախարարությունը ոստիկանության հետ առաջիկա օրերին կանխելու է մարդկանց մուտքն անտառներ:

«Այս տարի խնայվել է երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր»,-տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարել է Շրջակա միջավայրի նախարարը: Էրիկ Գրիգորյանն անդարադարձել բնապահպանական թիվ մեկ թեմաներին՝ Ամուլսարից միչև գողացված սիգի վաճառք: Նախարարը կոչ է արել քաղաքացիներին՝ առնվազն ձվադրած ձկների որևէ գնում չկատարել: Այսօրվանից սիգի ապօրինի որսն արգելելու նպատակով ուժեղացված հսկողություն է իրականացվում, այս տարի հրամանը հնգակողմ է ՝ ոստիկանությանը, Գեղարքունիքի մարզպետարանին, տեսչական մարմնին ու նախարարությանը միացել է նաև ՊԵԿ-ը:

Գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլ կմնա նույնը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասել է, որ 2020 թվականի հունվարից արդեն ատոմակայանը սկսելու է մարել ռուսական վարկը: Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ խնայողությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, տարածքային կառավարման նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների շնորհիվ կարողացել են ատոկամակայանի աշխատանքի այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020 թվականի համար, որ սակագնի բարձրացման խնդիր չդրվի: Մյուս կարևոր նորությունն էլ այն է, որ հունվարից հայկական երկու հանրապետությունների միջև բջջային կապի ռոումինգի սակագները ևս կնվազեն:

«Էպիկենտրոնի» նկարահանող խմբի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ամդրադարձ է եղել լրատվամիջոցի նկատմամբ արձանագրված ոտնձգություններին և դրա քաղաքական ասպեկտին: Կուսակցության առաջնորդը նկատել է, որ Հայաստանում սեփականության իրավունքը վտանգի տակ է, ինչը խաթարում է ներդրումային միջավայրը: Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է նաև վարչապետի և ՀՖՖ նորընտիր նախագահի հանդիպմանը՝ նկատելով՝ պետությունը միջամտում է ՀԿ-ների գործունեությանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։