Items filtered by date: Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018 21:25

Երևի, մաս 146

Published in Երևի

Շարունակվում է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջա նին,  ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադառնալով նաև Ղարաբաղյան հակամարտությանը:«Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար», - ՄԱԿ – ի բարձր ամբիոնից հայտարարել է Փաշինյանը: Նիստից առաջ նա հանդիպումներ է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, մասնակցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին:

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը քննության է հրավիրելու մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այսօր խորհրդրանում հրավիրվել է սկանդալային գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Երբ հանձնաժողովը սկսի զբաղվել իր բուն գործունեությամբ, այդ ժամանակ հարցումներ է ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններ՝ ստանալու տեղեկություններ, թե հեռախոսային խոսակցություններ լսելու կարողություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել Հայաստան անկախությունից ի վեր: Հանձնաժողովի աշխատանքի առանձին դրվագներ պահվելու են գաղտնի, քանի որ կարող են առնչվել  պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի

Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 26.09.2018

Published in Մուլտիկնիկ

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կգա»,- տեղեկացրել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հնարավոր այցելության վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Ժամկետներ հստակեցված չեն: Կողմերը հաստատել են, որ առաջիկայում նման այցելություն ծրագրված է: Բալայանը հիշեցրել է, որ այսօր Նյու Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը՝ Բալայանը նկատել է, որ այն ինքնանպատակ չպետք է լինի:

Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018 13:26

Էթնոլուր. Իտալացիներ 26.09.18

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ  3-րդ տարին անընդմեջ Հայաստանում կայացել է «Մուլտիֆորս»  ավտոսպորտի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել է աննախադեպ թվով ավտոարշավորդ: Այս տարի բավականին մեծ է եղել նաև մրցանակային ֆոնդը: Բոլոր 4 դասերի հաղթողները ՀԱՕԿ նախագահի կողմից ստացել են Լադա Նիվա մակնիշի ավտոմեքենա: Եվս 2 միլիոն դրամ հատկացվել է մրցանակային տեղ գրաված մյուս մարզիկներին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ  3-րդ տարին անընդմեջ Հայաստանում կայացել է «Մուլտիֆորս»  ավտոսպորտի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել է աննախադեպ թվով ավտոարշավորդ: Այս տարի բավականին մեծ է եղել նաև մրցանակային ֆոնդը: Բոլոր 4 դասերի հաղթողները ՀԱՕԿ նախագահի կողմից ստացել են Լադա Նիվա մակնիշի ավտոմեքենա: Եվս 2 միլիոն դրամ հատկացվել է մրցանակային տեղ գրաված մյուս մարզիկներին:

Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018 10:54

Անցուդարձ 26.09.2018

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։