Items filtered by date: Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018
Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018 20:17

Անցուդարձ 24.09.2018

Published in Անցուդարձ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները առանց օրինական փաստաթղթեր ներկայացնելու փորձել են ստուգումներ անցկացնել <<Արմօյլ>> ընկերությանը պատկանող նավթամթերքի վերամշակման գործարանում,- այսօր  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կայացած նիստին հայտարարել են <<Արմօյլի>> ներկայացուցիչները: Տեսչական մարմինը իր աշխատակիցների մուտքը գործարան թույլ  չտալու առնչությամբ  ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցել: Այսօրվա նիստին <<Արմօյլը>> մանրամասն ներկայացրել է իր բոլոր փաստարկները: Տեսչական մարմինը առաջիկայում կհրապարակի այդ դեպքով իր որոշումը: Հիշեցնենք, որ նախկինում տեսչական մարմինը մի քանի անգամ բեկանել է <<Արմօյլ>>  ընկերության դեմ իր իսկ կայացած վարչական ակտերը:

Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018 17:18

Էպիկենտրոն 24.09.2018

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018 17:17

Երևի, մաս 144

Published in Երևի

Աշխատանքային այցով ԱՄՆ – ում գտնվող Նիկոլ Փաշինյանը երեկոյան  հանդիպել է Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:Ի թիվս մի շարք հարցերի՝ Փաշինյանն անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, հայտարարել նաև, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

Երևանում մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը՝  նվիրված  ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը: Համաժողովին հրավիրված են մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից և Միջին Արևելքից: Հայկական ակնաբուժության նախագիծը բարձրորակ ակնաբուժական ծառայություն է մատուցում մեր բնակչությանը՝ առողջապահական ծրագրից վերածվելով սոցիալականի:

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը սեպտեմբերի 15-ից սկսել է  խաղողի լայնածավալ մթերման աշխատանքները: Ավանդույթի համաձայն՝ Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մթերման մեկնարկից առաջ հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, հայտնել իր անվերապահ աջակցությունը: «Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը կբարձրացնի խաղողի մթերման արժեքն  ու  գյուղացուց բերքը կընդունի ամենաբարձր գնով՝ մեկ կիլոգրամի դիմաց 150 դրամ»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նա նաև  հայտնել է, որ խաղողի մթերման գործընթացը լինելու է իր ամենօրյա վերահսկողության ներքո: Մինչև խաղողի ընդունման ավարտը մթերման կայաններն աշխատելու են գերհագեցած ռեժիմով, գյուղացիներն էլ, ինչպես միշտ, գումարը ստանալու են  բերքը հանձնելուն պես: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։