×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2018

Հայաստանի Հանրապետության անկախության օրը ամբողջ հանրապետությունն ունենալու է տոնական օրվա խորհրդին համապատասխան ձևավորում: «Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ամբողջ Հայաստանի տարածքում»,- հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսում տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները: Անկախության տոնակատարությանը մասնակցության հրավեր կուղարկվի Հայաստանի երեք նախագահներին էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

«Yerevan today»-ի խմբագիր Սևակ Հակոբյանը վստահեցնում է, որ իրավապահների կողմից խուզարկություններն արվել են խախտումներով:  Այդ առիթով նրանք պատրաստվում են դիմել  մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հայաստանյան և միջազգային կառույցներին: Խուզարկությունից հետո իրավապահները տարել են իր համակարգիչն ու կայքի  աշխատակիցների կոշտ սկավառակները:Ըստ կայքի խմբագրի ներկայացրած հայտարարության,  իրավապահները կասկածներ ունեն, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունն առաջինը տարածվել է «Yerevan today» կայքից ու ավելի ուշ հեռացվել: Տեղադրման մասին ինֆորմացիան պահպանել էր գուգլ որոնողական համակարգը:

Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2018 17:37

Երևի, մաս 140

Published in Երևի

Հայաստանի ազգային արխիվում հյուրընկալել են հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նա ծանոթացել է կառույցի ընթացիկ գործունեությանը, իրականացվող ծրագրերին: Հանրապետության նախագահն արխիվին է հանձնել հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանացի մեծ մարդասեր Արմին Վեգների լուսանկարների նեգատիվը, որն ինքը ժամանակին անձամբ է ձեռք բերել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջատարները՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ,  բազմամարդ հանդիպում են անցկացրել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն անդրադարձել է երեկվանից իր հասցեին սոցիալական ցանցերը  հեղեղած վիրավորանքներին՝ նշելով, որ չէր մտածում, թե պետական ինստիտուտներն իրենց գործը թողած պետական ռեսուրներով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու: Զոհրաբյանը խոստովանել է՝ դրանից հետո սեփական ինքնարժեքի մասին կարծիքն  էլի բարձրացավ:

Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2018 11:36

Անցուդարձ 18.09.2018

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2018 11:36

Էպիկենտրոն 18.09.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։