Կառավարության նիստի այսօրվա օրակարգում, ըստ վարչապետի, երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից մեկն է եղել:Խոսքը Սևանա լճից հավելյալ ջրառի մասին է: Իրականացնե՞լ հավելյալ ջրառ թե ոչ:Հունիսից չարչրկվող հարցն այսօր ստացել է լուծում:«Եթե ունենանք մի իրավիճակ, որ հանկարծ պարզվի՝ բերքը ոչնչանում է կամ ոչնչանալու է, մենք, այնուամենայնիվ, այդ ջրառը կիրականացնենք, - հայտարարել է վարչապետը: Այսօրվա նիստն ու նրանում ներառված նախագծերի մեծ մասը բնապահպանական ուղղվածության է եղել: Սևանից լրացուցիչ ջրառի հետ կապված կառավարության որոշմամբ օգոստոսի 28 –ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:
Նախօրեին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։ Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր՝ Պալաչ անունով հայտնի Արթուր Հարությունյանի ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կրել են ֆինանսական կորուստներ և սնանկ են ճանաչվել: «Էպիկենտրոնն» այսօր զրուցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ներկայացուցիչների, «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունների նախկին և ներկայիս տնօրենների, Աբովյանի և Չարենցավանի բնակիչների հետ, պարզել խնդրի մանրամասները:
Հայկական բռնցքամարտում խռովությունները շարունակվում են: Երեկ բռնցքամարտի ֆեդերացիայի` մոտ 20 ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի, իսկ այսօր ավելի քան 200 ներկայացուցիչներ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց իրենց բողոքն են հայտնել ներկայիս ֆեդերացիայից:
,Երևանի վերելակային տնտեսությունը արմատապես պետք է փոխվիե,- հայտարարում է ԱԺ ,Ծառուկյանե խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Քաղաքի վերելակների մեծ մասը փորձաքննություն չի էլ անցել, իսկ ստուգվածներից 31-ը ստացել է բացասական եզրակացություն: Այդպիսի վերելակները Նաիրա Զոհրաբյանը բնորոշում է մահվան վերելակներ:Պատգամավորը, հավատարիմ մնալով բնակիչների ահազանգերին արձագանքելու և օգնության հասնելու իր գործելաոճին, գնացել է բացասական եզրակացություն ստացած, բայց մինչև այժմ շահագործվող վերելակներից մեկի հետքերով:Այնտեղ է եղել նաև ,Էպիկենտրոնե - ի նկարահանող խումբը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv