×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Մարտի 2018
Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 22:52

Էպիկենտրոն 14.03.2018

Published in Էպիկենտրոն

 Սպառողների իրավունքով զբաղվող կազմակերպությունները օրը կնշեն սպառողական խնդիրները վեր հանելով: Այս տարի սպառողների միջազգային ասոցացիան հորդորում է առաջնորդվել՝  դարձնենք թվային շուկան առավել արդար կարգախոսով:

Հայաստանում լսողության խնդիրներով ծնվող երեխաներին  վաղ շրջանում բացահայտելու  հետազոտությունը  մոտ մեկ ամիս անց  այլևս խնդիր չի լինի:    Հայաստանում  Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը  և Հավատ ՀԿ այսօր ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Հայաստանում լսողության նորածնային սկրինինգի ծրագիրն ընդլայնելու նպատակով ձեռք կբերվեն ախտորոշիչ  սարքեր: Սարքերը տրամադրվելու են հանրապետության ծննդատներին

 Նրանց մի մասը, անշուշտ, սպասում է ավելի խաղաղ ժամանակների, որպեսզի կրկին տեղափոխվի Սիրիա: Ոմանք փորձել են այս ընթացքում վերադառնալ այն բնակավայրեր, որոնք հնարավորինս զերծ են մարտերից ու գնդակոծությունից:

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն: Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ: Կողմերը քննարկել են ԱՄՆ եւ հայկական երկու պետությունների գործակցությանը վերաբերող հարցեր: Էպիկենտրոնի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը խոսել է պաշտոնական Բաքվի բարձրացրած վայնասունի մասին: Նա ընդգծել է, որ հակառակորդ պետությունը փորձում է ամեն կերպ խափանել Արցախի նախագահի ամերիկյան օրակարգը: Տիգրան Աբրահամյանը արձագանքել է նաեւ Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի ուշագրավ հոդվածին:

Այսուհետև Հայաստանի մարզերում նույնպես հայ բազկամարտիկները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխան մարզագույքով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Բազկամարտի Հայաստանի ֆեդերացիային տրամադրել է  միջազգային չափանիշներին համապատասխան մրցասեղաններ, որոնք հնարավորություն կտան լավագույնս նախապատրաստվել առաջիկա կարևորագույն ստուգատեսներին:

Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 10:41

Անցուդարձ 14.03.2018

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։