Items filtered by date: Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018
Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018 23:10

Էպիկենտրոն 18.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018 20:15

Անցուդարձ 18.12.2018

Published in Անցուդարձ

Դեկտեմբերի 16-ին Արցախի պաշտպանության բանակի սահմանային գոտում աչքի հրազենային վնասվածք ստացած զինծառայող Ռաֆիկ Վահանյանը երեկ բարեհաջող վիրահատություն է տարել Երևանում: Ժամկետային զինծառայողը «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» է տեղափոխվել աչքի ծանր վնասվածքով. ունեցել է 3-րդ աստիճանի այրվածք, բութ վնասվածք և բազմաթիվ պատռվածքներ: Տղայի առողջական վիճակն այս պահին միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը եղել է հիվանդանոցում, զրուցել զինվորի և նրան բուժող բժշկի հետ, պարզել, թե որն է եղել վնասվածքի պատճառը:

Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018 18:54

Ձայնային հարված 18.12.2018 Գևորգ Սիրեկանյան

Published in Music Սթար

Կենտրոնական բանկը վերջին ամփոփիչ արդյունքներով արձանագրել է նախատեսվածից ցածր գնաճ: Այն 12 ամսվա վիճակագրությամբ կազմել է 1, 8 տոկոս: Բանկում 2018-ը համարել են իրադարձություններով լի տարի եւ ասել` աշխատել են զգույշ, որպեսզի գարնան իրադարձություններն ու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները չազդեն ֆինանսական համակարգի վրա: 2018-ին տասը տոկոսով աճել են նաեւ դրամական փոխանցումները, ավելացել են դեպի դուրս գնացող տրանսֆերտները: Իսկ տարածված տեղեկությունը, թե 2019թ. սկզբում Հայաստանում կանխատեսվում է դրամի արժեզրկում, Կենտրոնական բանկից հերքել են: «Մեզ ո՛չ դեֆոլտ է սպասվում, ո՛չ էլ արժեզրկում»:

Օրեր առաջ մամուլում հրապարակում էր եղել, թե իբր «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Նման հաղորդում էր տվել շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը: «Եուրոմոթորս» ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակումը ծայրից ծայր կեղծիք է որակել: Հոդվածը տպագրվել է պրոֆեսիոնալ լրագրության կանոնների խախտմամբ՝ առանց լսելու երկրորդ կողմի պարզաբանումները: «Եուրոմոթորսի» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրով՝դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3 միլիոն 285 հազար դոլարը: «Եուրոմոթորսում» ներկայացրել են գործարքի կայացման մասին վկայող բոլոր փաստաթղթերը:

Ավարտվել է  Եվրոպայի միության ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության համատեղ իրականացրած "Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը" ծրագիրը:  Ծրագիրը մեկնարկել է 2012  թվականին:   Պատասխանատուներն այսօր ամփոփել են արդյունքները և հույս հայտնել, որ մոտ ապագայում համակարգում տեսանելի փոփոխություններ կնկատվեն: Իրավական և դատական համակարգերի բարեփոխման համար  նրանք նաև Հայաստանին շարունակական  աջակցության պատրաստակամություն են հայտնել:

Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018 17:27

Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը փոխզիջումների

«Ռուսաստանը դիրքորոշման որևէ փոփոխություն չունի արցախյան հակամարտության բանակցային գործընթացքում»,- նշել է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած հայտարարություններն Արցախի մասին: Վերջին օրերին կոնֆլիկտի վերաբերյալ թվիթերյան գրառումներ են արել նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները: Իլհամ Ալիևը մասնավորապես գրել է, որ 2019 թվականը նոր խթան կհաղորդի հակամատության կարգավորման գործընթացին, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար շարունակում է մնալ առաջնահերթություն:

«Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները հիմնարար փոփոխություններ չեն կրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպամանը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր  դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն կերպ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իր առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում: Դեսպան Կոպիրկինն անդրադարձել է հայ-ռուսական օրակարգի մի շարք  առանցքային հարցերի՝  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունից մինչև Գյումրիում հայ կնոջ սպանություն ,Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ, որոնց մասին երեկ ուշագրավ հայտարություն էր արել Ռուսաստանի արտգործնախարարը:

Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 18.12.2018

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։