×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2018

Փոխհատուցման սկզբունքի փոխարեն կանխարգելման մեխանիզմ, հատուկ պահպանվող տարածքներում մինչև 100 տոկոսով աշխատավարձերի բարձրացում.այսօր 6-ամսյա աշխատանքն է ամփոփել նաև Բնապահպանության նախարաի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Ամուլսար, Թեղուտ,փոքր ՀԷԿ-եր, Սևանալիճ՝ նախարարի պաշտոնակատարը, մինչև ընտրարշավին մասնակցելու նպատակով արձակուրդ գնալն անդարադարձել է բնապահպանական ամենահրատապ խնդիրներին:

Լրագրողների հետ է հանդիպել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարը: Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է մրցաշրջան 2018-ում  նախարարության կատարած աշխատանքը, նաև այն, թե ինչ է սպասվում հայկական սպորտին մրցաշրջան 2019-ում: Գաբրիել Ղազարյանն ընդգծել է, որ նախարարությունը շարունակելու է մեծածավալ աշխատանք կատարել սպորտի մասսայականացման գործում: 

Կիսամյակն է ամփոփել նաև տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատարը: Տիգրան Խաչատրյանը մտահոգիչ է համարել փոքր եւ միջին բիզնեսում առկա կոռուպցիան, որը դանդաղեցնում է բիզնեսի զարգացումը: Նախարարի պաշտոնակատարը նկատել է՝ օտարեկրյա ներդրումների ծավալի աճի տեղ էլ կա, կան բացեր նաեւ զբոսաշրջության ոլորտում. Առաջին հերթին Հայաստանի ճանաչելիության հարցն է:

«Պետք է սենյակից դուրս չգա՞մ»,- այսպես է արձագանքել Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսը չարաշահելու վերաբերյալ Հանրապետական կուսակցությունից իր հասցեին հնչող  մեղադրանքներին: Այսօր Հին Երևան նախագծի տարածքում շրջելուց հետո Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, խոսել հիմնականում ներքաղաքական իրադարձությունների մասին: Պատասխանելով 1 արտաքին քաղաքական հարցի՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չի համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են: Լրագրողներ-Փաշինյան հարց ու պատասխանի մանրամասները՝ տեսանյութում:

Երկրում  տնտեսական հեղափոխություն իրականացնելու  և  տնտեսության ներկա վիճակը գնահատելու ու ախտորոշելու համար հանրապետության 5  մասնագիտացված  առաջատար բուհերի տնտեսագետների,  գործարարների մասնակցությամբ անցկացվել է գիտագործնական խորհրդաժողով:   Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական  ուղղությունները խորագրով գիտաժողովին ներկա էր նաև վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել  տնտեսության առողջացմանն ու  թռիչքային զարգացմանն ուղղված զեկուցումներն ու տնտեսագիտական վերլուծությունները՝  դրանք համարելով տնտեսական հեղափոխության նախադրյալներ:  

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանի արտահերթ ընտրությանն իր ռազմավարությունն ու գրաֆիկը: Քարոզարշավը կուսակցության համար մեկնարկելու է Ագարակ քաղաքից ,շրջելու են 47 համայնքով: Կուսակցությունը իրականացնելու է խաղաղ քարոզչություն, որի ընթացքում խոսելու է  ոչ թե մրցակիցների թերությունների, այլ իր առավելությունների մասին: Լուսավորը նաև սև փիառ է համարել այն քաղաքական տեխնոլոգիաները, որոնցով այս կուսակցությանը կապում են նախկին իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի հետ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: ԲՀԿ առաջնորդին նախ ընդունել է  Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում գործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի իշխող՝  «Եդինայա Ռոսիյա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի, ինչպես նաև կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ: Մոսկովյան հանդիպումների ընթացքում չի շրջանցվել նաև դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունների թեման: 

Հայաստան համահայկական հիմնադրամի բոլոր նվիրատուներին այսօր շնորհակալություն է հայտնել Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ մինչև վերջերս վստահ չէին միջոցառման կազմակերպման ժամկետների հարցում: Անդրադառնալով հարցին, որ հեռուստամարաթոնում հավաքված գումարը նախորդ տարվա համեմատ պակաս էր՝ նախարարի պաշտոնակատարը նշել է՝ եղել են որոշակի օբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ ժամանակի սղությունը: Մխիթար Հայրապետյանն այսօր ներկայացրել է նաև Սփյուռքի նախարարության վերջին 6 ամսվա գործունեության հաշվետվությունը, հայտարարել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայրենիք է վերադարձել 450 ընտանիք:

Լոս Անջելեսում ավարտվել է Հեռուստամարաթոն-2018-ը: 12 ժամվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Նվիրատվություններն իրականացվել են աշխարհի տարբեր ծայրերից, ԱՄՆ-ում էին եւ իրենց աջակցության մասին են հայտարարել բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, հոգեւորականներ, գործարարեր, կազմակերպություններ ու անհատներ: Հիշեցնենք՝ նախորդ տարի՝ Հեռուստամարաթոն 2017-ին, հանգանակվել էր 12.5 միլիոն դոլար: Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարեւոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով: Լոս Անջելեսից հատուկ Էպիկենտրոնի համար հաղորդում է Արամ Արարատյանը:

Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2018 11:25

Էպիկենտրոն 23.11.2018

Published in Էպիկենտրոն
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։