×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017
Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 22:05

Մուլտիկնիկ 20.09.2017

Published in Մուլտիկնիկ
Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 20:20

Անցուդարձ 19.09.2017

Published in Անցուդարձ

Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում են սպորտային բժշկությանը նվիրված կրթական սեմինարներ: Օլիմպիական ավանում այսօր հավաքվել են բազմաթիվ հայ մասնագետներ եւ քննարկել խթանիչների դեմ պայքարին վերաբերող օրակարգային խնդիրներ: Տարածաշրջանում վնասվածքների բուժման լավագույն մասնագետ, Վրաստանի հակադոպինգային կենտրոնի ներկայացուցիչ Պավել Կասրանցեն սեմինարի պատվավոր հյուրն է եղել: Քննարկման նպատակը հակադոպինգային հարցերի վերաբերյալ սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումն է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստամյանն հավաստիացրել է, որ դոպինգի դեմ պայքարը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ անձամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Հայաստան-Սփյուռք համաժողովի ամենաքննարկված ու ամենասպասված հյուրը՝ Գարո Փայլանը խոսել է Հայոց ցեղասպանության  ու ծպտյալ հայերի մասին:  Թուրքիրայի խորհրդարանի պատգամավորը վստահեցրել է, որ եկել է Հայաստան քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորման վերաբերյալ հարցը: Գարո Փայլանի առաջ քաշած հարցերի ու Թուրքիայում Հայ համայնքի վիճակի մասին:

30 տարի է ես Ադրբեջանի սև ցուցակում եմ, և դրանից չեմ վախենում – Էպիկենտրոնին տված հարցազրույցում հայտարարել է  Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փելոնը, որը վաղը պատրաստվում է այցելել Արցախ: ԱՄՆ Կոնգրեսականներն այսօր Հայաստանի Ազգային Ժողովում  պատգամավորների հետ քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր: Օրակարգում է եղել նաև Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ հարցը: Դրա վերաբերյալ  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է հետևյալը՝ Եթե կա անհրաժեշտություն և քաղաքական կամք, մնացածը տեխնիկայի հարց է:

 Նիստին մասնակցել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով մեր ապագային և հաշվի առնելով անցյալի դասերը: Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ,- ասել է Կարեն Կարապետյանը, արձանագրել, որ սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար:

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 16:08

Մուլտիկնիկ 19.09.2017

Published in Մուլտիկնիկ

Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայ ինքնության պահպանմանը. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, արդեն 2 տարի անընդմեջ,  բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Նախորդ տարի հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: 18 հոգուց բաղկացած լիբանանահայ ուսանողների 2-րդ խումբն արդեն Հայաստանում է: ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել երիտասարդների հետ՝ տեղեկացնելով, որ հիմնադրամը փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձը:

Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայ ինքնության պահպանմանը. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, արդեն 2 տարի անընդմեջ,  բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Նախորդ տարի հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: 18 հոգուց բաղկացած լիբանանահայ ուսանողների 2-րդ խումբն արդեն Հայաստանում է: ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել երիտասարդների հետ՝ տեղեկացնելով, որ հիմնադրամը փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձը:

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 11:27

Էպիկենտրոն 19.09.2017

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։