×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 22:04

Էպիկենտրոն 20.11.2017

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 19:53

Անցուդարձ 20.11.2017

Published in Անցուդարձ

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի մեկից  13 տարեկանը լրացած աղջիկներին՝ կամավորության սկզբունքով պետք է պատվաստեն  պապիլոմա վիրուսի դեմ: Փորձագետները ուսումնասիրել են, ու գտել որ ընկերությունն է այն արտադրում և ով է պատվաստանյութը մատակարարելու Հայաստանին: Փորձագետները վստահեցնում են, այն բոլորովին էլ անվտանգ չէ, արդյունավետության մասին խոսելն էլ ավելորդ է: Ինչ խնդիրներ և վտանգներ է սպառնում հայ աղջիկներին:

2018թվականի բյուջեի նախագիծը քննադատության և տարաբնույթ մեկնաբանության տեղիք  է տվել: Գլխավոր ֆինանսական փաստաթուղթը քննադատող ընդդիմադիրները այն անվանել էին, աղքատության տանող, ոչինչ չասող փաստաթուղթ: Տնտեսագետ  Վահագն Խաչատրյանի  կարծիքով, 2018թվականի բյուջեն վտանգավոր ֆինանսական փաստաթուղթ է:

Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 18:09

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհում նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ ազգային ժողովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ կազմակերպել է հատուկ նիստ, որի ժամանակ երեխաները ներկայացնում են իրենց հետաքրքրող հարցերը: Հանրապետության ամենաբարձր ամբիոնից մեկ առ մեկ, իրենց հարցերը ներկայացրել են հանրապետության տարբեր մարզերի երեխաները:

Վանաձորում Հանրապետական քաղաքապետի և իրեն ընդդիմադիր հռչակած Հայկական Վերածնունդ կուսակցության միջև կայացած անսպասելի համաձայնությունը ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է այսպեսԵթե Վանաձորի ավագանու Հանրապետական խմբակցությունը քնած դշխուհին է, Հայկական վերածնունդն էլ կարող է իր համբույրներով վերակենդանացնել նրան: Արձագանքելով Փաշինյանի հեգնանքին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ Որեւէ անգամ բոյկոտները հավերժական չեն լինում: Համբերեք մինչեւ իրադարձությունների զարգացումը:

ԵԱՏՄ անդամ դառնալը շատ բան է  սրբագրելու մեր կյանքումԱնորակ ապրանքներն այս շուկայում երկար կյանք ունենալ չեն կարող: Մինչեւ այսօր ինչ եղել-եղել էայլեւս մեծ շուկան չի հանդուրժելու հետնապահների բացթողումները: Ապրիլին հանձնարարվել է կանոնակարգել կոսմետիկ միջոցների շուկան, ստուգել են ներմուծման շուկան  90 տոկոսով գրաված կազմակերպություններին ու խախտումներն էլ եղել են  90 տոկոս՝ ընկերությունները չեն ունեցել պետության սահմանած սերտիֆիկատը: Դա նշանակում է, որ կոսմետիկ միջոցներ չեն անցել ստուգում եւ հայտնի չէ նրանց ծագման աղբյուրըՏեսչական մարմինը դրանցում առողջության համար վտանգավոր նյութեր չի հայտնաբերել, սակայն չի բացառվում, որ  շպարվելու սիրահարները մի օր էլ կունենա մաշկի ցան կամ ալերգիա:

Գենային ինժեներիայի մասին մեր հասարակությունը տեղեկացավ դեռ 2000 թվականին եւ մասնագետները սկսեցին պայքարել այդ ախտը մեր երկիր ներմուծելու դեմՁկնահամ լոլիկն այսօր ոչ միայն փչացրել է մեր քիմքը, այլեւ վարակել է մեր շրջակա միջավայրը: Փոփոխված գեներով սննդամթերը վտանգավոր է մարդու առողջության համար, այն անգամ կարող է անցնել մորից պտղին եւ երեխան կարող է ծնվել շեղումովԱյդ նյութերն առաջացնում են քաղցկեղ, սերունդների մոտ առաջացնում են շեղումներ, կայուն են հակաբիոտիկների նկատմամբ: Ահա այդքան վտանգավոր համարվող սննդամթերը կայուն ու հստակ քայլերով գրոհել է ոչ միայն ամբողջ աշխարհի, այլեւ տեղական շուկան: Ամերիկյան հսկան՝  Monsanto ընկերությունը, որն արտադրում է տրանսգեն սերմեր ու դրանց մշակման համար նախատեսված թույներ, հայտնվել է հայկական  սիսեռի չափ շուկայում։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էլ ուրախ է աջակցել Հայաստանի գյուղատնտեսությանը: Մեր գյուղատնտեսության նախարարությունն էլ հայտարարել է, որ չի գործակցում Մոնսանտոյի հետ, սակայն չեն էլ արգելում ԳՁՕ պարունակող մթերքի ներմուծումը, եթե տուփի վրա կա հատուկ նշումը։  ԳՁՕ  կենսաանվտանգության մասին   նախագիծը խորհրդարանում մի քանի տարի քննարկվելուց հետո հետ է կանչվել Ազգային Ժողովից: Կենսանվտանգության ոլորտի մասնագետներն այս շաբաթ  հրավիրել են ազգային անվտանգության ծառայության ու նախագահի աշխատակազմի ուշադրությունը, որ  նախագիծը հետ է կանչվել խորհրդարանից հավանաբար վերախմբագրման համար

Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրներն արդեն ակնհայտ են ու պետական մակարդակով խնդիր  է դրվել  գոնե առաջիկա 50 տարում բնակչության թիվը հասցնել 4մլն-ի: Ցանկացած երեխայի ծնունդը, նաեւ այդ երեխային խնամել, մեծացնելը միայն ծնողի պարտականությունը չէ, դա պետության առաջնահերթ պարտքն է: Կառավարությունը եկող տարի հետծննդաբերական արձակուրդում գտնվող աշխատող մայրերին հնարավորություն է տալու վերադառնալ գործի, իսկ երեխայի խնամքի համար պարտավորվում է դայակին վճարել 55 հազար դրամ: Այս ծրագիրը կյանքի է կոչվելու առանց որեւէ հետազոտության, թե քանի աշխատող մայր է ցանկանում վերադառնալ աշխատանքի ու չունի դայակ: 55 հազար դրամն էլ ամեն աշխատող մայր չէ, որ կարող է ստանալ: Փողը տալու են միայն խեղճ ու կրակ մայրերին՝ ցածր աշխատավարձ ստացողներին, նպաստառուներին, այլն էլ անհեթեթ ծավալի թղթաբանությունից հետո: Բաձր աշխատավարձ ստացող մայրերն այս օրենքի հետ կապ չունեն: Այս կռվախնձոր օրենքը ոչ մի կերպ չի խթանում ծնելիությունը, եթե անհավասարություն է դնում մայրերի միջեւ, չմոռանանք նաեւ կոռուպցիոն ռիսկի մասին, թուղթ տանել-բերելու մասին: Թե ինչ կտա այդ 55 հազար դրամը աշխատող մորը, բացի իր եւ իր երեխայի առողջությունը խաթարելուց, դրա վերաբերյալ էլ լուրջ մոտեցում չկա:

Ազգային ժողովն այս շաբաթ քննարկում էր 2018-ին մեր կենսական նվազագույն պայմանների ապահավման մասին փաստաթուղթը՝ պետական բյուջեն, սակայն հասարակությունը որեւէ պահանջ չուներ: Ինչ կտան, դրանով էլ կբավարարվի: Կառավարությունը վստահ էր, որ եկող տարի զարգացում լինելու է, մինչդեռ 2017-ին էլ եղել են բարձրագոչ խոստումներ: Կյանքը գնում է ու հասարակությունն այդպես էլ չի զգում մեր թռիչքաձեւ աճը, միայն վայելում է համաշխարհայի թանկացումների ու մենաշնորհի դառը պտուղները: Ազգային ժողովի ճաղերի տակ իրենց խնդիրը փորձեց լուծել ուսանողության ամենախելացի հատվածը՝ ապագա գիտնականները: Թեպետ ոստիկանության հետ բախումներին ԱԺ-ն ընդունեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին  օրենքի նախագիծը: Հացադուլի ու դասադուլի մեջ գտնվող ուսանողները կայացրեցին խելացի որոշում ու ամեն ինչ հանդարտվեց միանգամից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։