Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր գյուղերում ծանոթացել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին: Այն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճի իշխանի պաշարը, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման համար, նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Մանրամասները կներկայացնի իմ գործընկեր Գրիգոր Գևորգյանը:
Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները: Այսօր կայացել են եզրափակիչները : Տղաները մրցել են 10 քաշային կարգում, իսկ կանայք՝ 3:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մոտ մեկ ամիս առաջ որոշում է կայացրել, ըստ որի ԵԱՏՄ տարածքում սննդամթերքի վրա պարտադիր պետք է նշված լինի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մասին, եթե դրանցում օգտագործվել է այն: Այս մասին, սակայն, ըստ սննդամթերքի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանի, հանրությունը տեղյակ չէ:
Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի, դրանում կասկած չկա՝ կամ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, կամ այդ նույն ժամանակահատվածում: Տալլինում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը, պատասխանելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին, թե արդյոք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու է: Նա Էստոնիա էր մեկնել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցելու նպատակով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv