«Ի հեճուկս կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»,- այս հայտարարությամբ է կառավարության հերթական նիստը սկսել Նիկոլ Փաշինյանը:Վարչապետի պաշտոնակատարը հնարավոր է համարել նաև ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը սահմանի երկայնքով և ընդգծել է,որ դրա անհնարինության դեպքում կարող են լինել «միջազգային այլ ընդունելի ֆորմատներ»: Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը: