Սրբապատկերներ, փափուկ խաղալիքներ, ծոպավոր վարագույրներ, քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրեր: Այսպիսի իրեր առանց այն էլ ծանրաբեռնված հասարակական տրանսպորտում այլևս չեն լինելու: Քաղաքապետարանը զգուշացրել է՝ կարգազանց վարորդները կպատժվեն: Որոշ ուղևորների համար տրանսպորտի կահավորանքն էական չէ, մյուսներն էլ պնդում են,որ առանց ավելորդ իրերի ավելի կոկիկ կլինի: Իսկ ինչպե՞ս են նոր արգելքին վերաբերվում վարորդները՝ պարզել է Հերմինե Ղարբյանը: