«Իսրայելը միավորել է ուժերը սատանայի հետ»,- Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կոշտ հայտարարություններ է արել պաշտոնական Թել Ավիվի հասցեին՝ նշելով,մասնավորապես, որ այդ երկիրը ներգրավված է ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում: Փաշինյանը նաև կտրուկ է արձագանքել Իսրայելի նախագահի կողմից արված Հայաստանին հումանիտար օգնության առաջարկին: