Ի աջակցություն Արցախի և ընդդեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի ակցիաներ են անցկացվել նաև Լոնդոնում, Պրահայում, Ժնևում և Իսայելում: Մեր հայրենակիցների պահանջը նույնն է՝ չլռել և դատապատել թուրք-ադրբեջանական հանցավոր քաղաքականությունը, չսատարել ահաբեկչությանը, ճանաչել Արցախի անկախությունը: Իսրայելի մեր հայրենակիցներն էլ պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: