Գաղտնի վայրում՝ փակ ձևաչափով. Ժնևը հյուրընկալել է արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները: Առաջին փուլում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ բանակցում է Ադրբեջանի արտգործնախարարը: Երկրորդ փուլը նախատեսված է հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում, Հայաստանի արտգործնախարարի մասնակցությամբ: Նախօրեին էլ, ի լուր աշխարհի, Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ՝ կոչ անելով ճանաչել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք: