Ուրբաթ, 17 Հուլիսի 2020 17:55

Հայ-ադրբեջանական բախումներ Լոնդոնում. ՀՀ դեսպանատան մոտ անցկացվող ցույցը վերածվել է ծեծկռտուքի

Հայ-ադրբեջանական բախումներ Բրիտանիայի մայրաքաղաքում: Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի դեսպանատան մոտ ցույց են անցկացրել: Տեղի հայերը, նախապես տեղեկանալով ցույցի մասին, հավաքվել են դեսպանատան մոտ և թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին: Ադրբեջանցի ցուցարարներից մեկը դիմել է սադրանքի և անցնելով մայթը, փորձել է խլել հայերից մեկի  պաստառը, ինչն էլ դարձել է քաշքուկի պատճառ: Իրավիճակը հանդարտեցրել են ոստիկանները:  Բախումների մասին «Էպիկենտրոն»-ին Լոնդոնից մանրամասներ է հայտնել բրիտանահայ համայնքի խորհրդի ատենապետը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։