Տոնական օրերին գրանցվել են պայթուցիկ սարքերից ու հրավառությունից վնասվածքների դեպքեր: Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ: 7 հոգի դիմել է Սուրբ Աստվածածին ԲԿ: Պայթուցիկից տուժած երեխաներից մեկը դեռ հիվանդանոցում է: 10ամյա տղան իր օրինակով հորդորել է հասակակիցներին ու առհասարակ բոլորին՝ պայթուցիկներ չօգտագործել: