«Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ո՛չ նիստից առաջ, ո՛չ էլ ավարտին չի պատասխանել լրագրողների հարցերին: Փոխարենը փակ քննարկումից մանրամասներ է ներկայացրել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ օրակարգում պետք է լիներ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը, սակայն Սիմոնյանը տեղեկացրել է, որ քննարկել են բացառապես Ամուլսարի հարցը: Ի դեպ, նիստին նաև մասնակցել է մանդատից հրաժարված Էդգար Առաքելյանը: