Ամուլսարի հանքի վերաբերյալ երեկ հրապարակված փորձաքննության արդյունքներն այսօր ներկայացվել են վարչապետին: «Կառավարությունը կծանոթանա ամբողջական փաստաթղթին և կգա որևէ եզրակացության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասել է, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու: Փաշինյանի ճշգրտող հարցին՝ «այսինքն գործը կարճվելո՞ւ է», քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է. «Այո՛, ուղղվածությունը դա է»: Միջազգային փորձաքննության արդյունքները բողոքի նոր ալիք են բարձրացրել բնապահպանների շրջանում: Նրանք այսօր փորձել են անգամ ներխուժել կառավարության շենք և հանդիպել վարչապետին. չի հաջողվել: Վաչիկ Գրիգորյանն է պատմում: