Վանդալիզմ Եռաբլուր զինվորական պանթեոնում: Վաղ առավոտից համացանցում տարածված տեղեկությունը, թե պղծվել են Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրմաքարերը, շատերը կասկածով ընդունեցին: Շատ չանցած սոցիալական ցանցերը ողողվեցին սրբապղծության թարմ տեսանյութերով: Դեպքի վայր ժամանած մասնագետները, պատկան մարմիններն ու հասարակ քաղաքացիները դեռ պատասխան չունեն, թե ովքեր են վանդալիզմի հեղինակները, սակայն իրավապահները վստահեցնում են՝ հանրությունը երկար չի սպասի: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ուսումնասիրել ու պարզել կատարվածը, խնդրով զբաղվում է նաև Ռազմական ոստիկանությունը: Եռաբլուրում կատարվածն առաջին դեպքը չէ, ավելի վաղ պղծվել էին Նուբարաշենի Չարենցավանի և Զովունու գերեզմանատները: