Items filtered by date: Հինգշաբթի, 11 Փետրվարի 2021
Հինգշաբթի, 11 Փետրվարի 2021 22:18

Էպիկենտրոն 11.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 11 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 11.02.2021

Published in Անցուդարձ

«Պիտի գնանք թշնամուն ծնկաչոք խնդրենք, որ մեր երեխաներին տան», հայտարարել են անհետ կորած զինծառայողների հարազատները: Նրանք առավոտից կառավարության շենքի մոտ էին, բողոքում էին իշխանության անգործությունից: Ծնողները մեղադրանքներ են հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ նշելով, որ թե՛ վարչապետից և թե՛ կառավարությունից այլևս որևէ ակնկալիք չունեն: Ավելի ուշ նրանք փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը, իրավիճակը լարվել է,ոստիկանությունն ուժ է կիրառել ծնողների նկատմամբ:

Վերջին 2 օրերի գլխավոր հարցին բարձրաստիճան պաշտոնյաները հստակ պատասխան չեն տալիս: ԱԳ նախարարն ասել է, որ նոր փաստաթղթից տեղյակ չէ, պաշտպանության նախարարն ընդհանրապես հարցին չի պատասխանել, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն էլ նշել է, որ չի տիրապետում այդպիսի ինֆորմացիայի: Մինչդեռ համացանցում շրջանառվում է հուշագրի մի տեքտսը, ըստ որի՝ Հայաստանն իր զորքը դուրս է բերում Կուբաթլուից և Զանգելանից, նաև կարգավորումներ են տրվում Գորիս-Կապան ճանապարհատվածի հետ կապված հարցերին:

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչներն այսօր արձագանքել են ԿԳՄՍ նախարարի երեկվա հայտարարություններին: Դպրոցի անձնակազմի կարծիքով՝ Վահրամ Դումանյանը, լինելով ոլորտի պատասխանատու, տեղյակ չէ արդեն տևական ժամանակ շարունակվող խնդրին: Մանկավարժերը հերքում են նախարարի պնդումը,թե դպրոցում բարձրացած բողոքի ալիքը քաղաքական ենթատեքստ ունի, ընդհառակը՝ պնդում են,որ խնդիրն առաջացել է այն պատճառով, որ Կոտայքի մարզի դպրոցների կառավարման խորհուրդներում ընդգրկված են նախկին մարզպետի մերձավորները:

Հայ-ռուսական համալսարանի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները ԲՈՒՀ-ի գլխավոր մասնաշենքի մոտ ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն ռեկտոր Արմեն Դարբինյանի: Նրանք մտահոգություն են հայտնել ԲՈՒՀ-ը քաղաքական գործընթացներում ներքաշելու համար՝ նշելով, որ վարչապետը ռեկտորի նկատմամբ ճնշումներ է իրականացնում: Արմեն Դարբինյանը,հիշեցնենք, օրեր առաջ բաց նամակ էր հղել Փաշինյանին՝ նշելով, որ իրեն ԱԱԾ-ի միջոցով փոխանցել են ռեկտորի հրաժարականի պահանջ: Ի դեպ, տեղեկանալով, որ համալասարանում ինքնաբուխ հավաք է անցակացվելու, Դարբինյանն այսօր աշխատանքի չէր ներկայացել:

Խորհրդարանի հերթական նիստը բավական բուռն է անցել: Բերված նախագծերը մեկը մյուսից թեժ քննարկման են արժանացել:«Բարգավաճ Հայաստանը» ներկայացրել է պետական դավաճանության համար մինչև ցմահ ազատազրկում սահմանող նախագիծը: Իսկ Ալեն Սիմոնյանն առաջարկել է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված վնասի հատուցման չափերը:Ի պատասխան՝ «Լուսավոր Հայասատան»-ն իշխանությանը մեղադրել է ֆեյքերի ֆաբրիկա ունենալու մեջ:Մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ էլ պարզվել է, որ Հայաստանում Քովիդը խնդիր է,իսկ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը՝ոչ:

«2020-ին ունեցել ենք 2 ոլորտ, որտեղ աճ է գրանցվել:Դրանցից մեկը գյուղատնտեսությունն է»,-հայտարարել է վարչապետը: Պետությունը կշարունակի ևս չորս ամիս ամսական 68 հազար դրամ վճարել Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիներին: Գործադիրը մտադիր է նաև Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի մի շարք համայնքներ ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում: Նիստից հետո կառավարության անդամներից ոմանք շփվել են լրագրողների հետ: Էկոնոմիկայի նախարարը շրջանցել է Իրանում հարբելու և հանդիպումները ձախողելու հարցը, ԿԳՄՍ նախարարն էլ խուսափել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտորի մասին հարցի պատասխանից:

Երևանի Հովսեփ Էմին փողոցի բնակիչներն ահազանգում են ավելի քան 1 տարի շարունակ չնորոգվող փողոցների խնդրի մասին: Քաղաքացիները բազմիցս դիմել են թաղապետարան ու քաղաքապետարան, սակայն հարցին լուծում չի տրվել: Քաղաքապետարանից «էպիկենտրոն»-ին հայտնել են,որ նորոգման աշխատանքները կիրականացվեն եղանակների տաքացմանը զուգահեռ:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։