Items filtered by date: Երեքշաբթի, 23 Հունիսի 2020
Երեքշաբթի, 23 Հունիսի 2020 22:00

Էպիկենտրոն 23.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 23 Հունիսի 2020 20:15

Անցուդարձ 23.06.2020

Published in Անցուդարձ

Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է: Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն է եղել: Նա շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ ու նախատեսում է թեստ հանձնել: Սրան ի պատասխան՝ մեղադրող կողմը միջնորդել է դատարանին ներկայացնել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Դատավոր Աննա Դանիբեկյանն այս միջնորդությունը մերժել է՝ հայտարարելով,որ պաշտպանի բացակայության պարագայում գործի քննությունը շարունակելն անհնար է: Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 30-ին:

Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը, ակտիվ քննարկում են նախօրեին ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականության հարցով բարձր դատարան դիմելու հնարավորությունը: Ստորագրահավաքը նախաձեռնել է ԲՀԿ-ն՝ իր առաջարկին միանալու կոչով դիմելով «Լուսավոր Հայաստան»-ին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ հինգերորդի՝ այսինքն առնվազն 27 ստորագրություն: Դրանցից 25-ը ԲՀԿ-ն արդեն ապահովել է: Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել քննարկումների, այսպես ասած, առաջին ռաունդը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է՝ որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունի երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածի համար:«Այն Սահմանադրությունը, որի նախապատրաստմանը ես մասնակցել եմ, ենթադրում է, որ Սահմանադրության փոփոխությունները պետք է գան ՍԴ, սակայն ՍԴ-ն նման փաստաթուղթ չի ստացել»,- ասել է Թովմասյանը: Լրագրողների հարցերին են պատասխանել նաև բարձր դատարանի հնաբնակներ Ֆելիքս Թոխյանն ու Ալվինա Գյուլումյանը: Նրանք հայտարարել են, որ չեն լռելու և հնարավոր բոլոր իրավական մեթոդներով պայքարելու են իրենց իրավունքների պաշտպանության համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։