Items filtered by date: Շաբաթ, 16 Մայիսի 2020
Շաբաթ, 16 Մայիսի 2020 22:02

Էպիկենտրոն 16.05.2020

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանն անցկացրել է 8-րդ մեծ ասուլիսը, որը տևել է 5 ժամ 10 րոպե: Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այն անցկացվել է առցանց ձևաչափով: Վարչապետն, ավանդույթի համաձայն, նախ ներկայացրել է 100 փաստ կատարված աշխատանքի մասին, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: Դրանք վերաբերել են հանրային հնչեղություն ունեցող գրեթե բոլոր թեմաներին՝ Սահմանադրական հանրաքվեից, վեթինգի գործընթացից մինչև գազի սակագին և ՌԴ-ի հետ հարաբերություններ, նախկին համախոհների հետ տարաձայնություններից մինչև Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարություններ, ապօրինի գույքի բռնագանձում և Մարտի 1-ի գործ: Փաշինյանն անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանը:

Այս օրերին լրագրողներն առավել շատ են շփվում ամենատարբեր մարդկանց ու խմբերի հետ, հետևաբար որևէ կերպ ապահովագրված չեն վիրուսից: «Էպիկենտրոն»-ը զրուցել է լրագրողներ Նորայր Շողիկյանի և Նազելի Էլբակյանի հետ, որոնք վարակվել են կորոնավիրուսով և այս օրերին բուժման կուրս են անցնում: Ինչպե՞ս են նրանք բացահայտել վարակը, ի՞նչ ախտանշաններ են ունեցել և ի՞նչ խորհուրդներ են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Պատշաճ նախապատրաստվելու համար Երևանում մանկապարտեզները կբացվեն սահամանվածից երկու օր ուշ՝ մայիսի 20-ին: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորել է մանկապարտեզ տանել միայն այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են: Այնուհանդերձ, որևէ հրամայական արգելք հաճախման համար չի լինելու՝ բացառությամբ ջերմող երեխաների: Պատրաստվու՞մ են արդյոք ծնողները երեխաներին մանկապարտեզ ուղարկել և ունե՞ն արդյոք պարտեզ հաճախելու ցանկություն իրենք՝ փոքրիկները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը համաճարակային իրավիճակով պայմանավորված երկու ամիս շարունակ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացրել Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքամայր Երևանում: Հերթական անգամ սննդամթերքով լի կապոցներ են ստացել Լոռու և Կոտայքի մարզերի տարբեր համայնքների կարիքավոր ընտանիքները: Զուգահեռ աջակցություն է ցուցաբերվել նաև Երևանի տարբեր վարչական շրջանների այն բնակիչներին, որոնք ստեղծված իրավիճակում կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Երկու ամիս շարունակ Երևանում ամենօրյա ռեժիմով իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։