Items filtered by date: Ուրբաթ, 13 Մարտի 2020
Ուրբաթ, 13 Մարտի 2020 20:15

Անցուդարձ 13.03.2020

Published in Անցուդարձ

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում՝ վերլուծաբանները կանխատեսում են, որ պետությունները կարող են կանգնել տնտեսական ճգնաժամի առաջ: Հայաստանի կառավարությունը դանդաղ է առաջ գնում ու վատագույն սցենարին պատրաստ չէ՝ կարծում են մասնագետները: Տնտեսագետների համոզմամբ՝ այդ մասին է վկայում, օրինակ, դեղորայքային առաջին անհրաժեշտության պարագաների դեֆիցիտը: Կառավարությունը պետք է երկարաժամկետ խնդրի դեպքում լուծումներ առաջարկի:

«Հայաստանում կրթական հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում, առնվազն մինչև մարտի 23-ը դասեր չեն լինի»,- երկրում կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կառավարությունում կայացած ընդլայնված կազմով խորհրդակցության ավարտից հետո ՖԲ-ի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու դրանք կազմակերպելուց: Կառավարությունում կայացած խորհրդակցության ավարտից հետո պետական գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին: ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ Հայաստանում օրական արտադրվում է 6-7 տոննա ալկոգել, դիմակների խնդիր էլ այս պահին չկա: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն էլ հայտարարել է, որ ուղևորահոսքի այսչափ նվազում երբևէ չի եղել ամբողջ աշխարհում:

Կեղծված ընտրություններ, կոռումպացված համակարգ.իշխանությունը ցանկանում է հանրաքվեի արդյունքներով քաղաքական գնահատական տալ երկրում վերջին երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին: Ընդդիմությունը գտնում է, որ անցյալին վերադարձ չկա,իսկ քաղաքական գնահատականը տրվել է 2018. թ.-ի հեղափոխությամբ: ԱԺ-ում «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը փորձել է թեմայի շուրջ զրուցել նաև իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրանք բացակայել են խորհրդարանական իրենց աշխատասենյակներից:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Բելառուսի անտառտնտեսության նախարարն այսօր այցելել են «Սևան» ազգային պարկ, որտեղ 2018-ին հայ-բելառուսական բարեկամության շրջանակում 50.000 սոճի էր տնկվել: Տնկիները անհատույց Հայաստանին է տրամադրել Բելառուսը: Մինսկից ժամանած պաշտոնյան ասել է, որ պատրաստ են նորից մեծ քանակությամբ տնկիներ տրամադրել՝ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրի համար:

Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր քննարկում են կազմակերպել՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը, ինչն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է: Քննարկման մասնակիցներն արձանագրել են, որ պետք է ավելացնել պատկան մարմինների ուշադրությունը, բարձրացնել քաղաքացիների իրազեկումը:

Շուտով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շրջանառության մեջ է դնելու ֆեյսբուքյան «ֆեյքերի» դեմ պայքարելու նախագիծը: Մինչ այդ սպասում է լրատվամիջոցների առաջարկներին: Նա կոչով դիմել էր լրագրողներին՝ ներկայացնել ֆեյքերի դեմ պայքարելու իրենց միջոցները: «Նախագիծն աղմկահարույց է լինելու, բայցև շատ պարզ ցույց է տալու, թե իրականում որքանով է իշխանությունը հաստատակամ կեղծիքի և ատելության տարածման դեմ պայքարի գործում», - ավելի վաղ ֆեյսբուքյան էջում գրել էր պատգամավորը:

Ուրբաթ, 13 Մարտի 2020 11:14

Էպիկենտրոն 13.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 13 Մարտի 2020 11:14

Մուլտիկնիկ 13.03.2020

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։