Items filtered by date: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019 22:18

Էպիկենտրոն 20.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Սեպտեմբերի 20-ը բնապահպանական մոբիլիզացիայի օրն է: Այս առիթով երթ է կազմակերպվել նաև Ամուլսարի պահպանության համար: Ակցիայի մասնակիցները Օպերայի տարածքից քայլել են մինչև Հանրապետության հրապարակ: Բնապահպանները, քաղհասարակության ներկայացուցիչները և առանձին քաղաքական ուժեր և գործիչներ պահանջում են չեղյալ համարել նախկին կառավարության կողմից Ամուլսարի հանքի շահագործման համար տրված թույլտվությունը և արգելել Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը:

Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 20.09.2019

Published in Անցուդարձ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին որոշում է կայացրել մերժել 2-րդ նախագահի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանն այսպիսով դարձել է գործիք՝ պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար»,- նշել է փաստաբան Հայկ Ալումյանը և հայտարարել դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին: Ալումյանը նաև Աննա Դանիբեկյանին է դիմել հետևյալ հարցով. «Դուք վարչապետի հայտարարած «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք, թե ոչ»։

«Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել և պրոցեսը ենթարկել ռեստարտի»,- իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Կոռուպցիայի դեմ պայքարին ոստիկանապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո իր առաջին հարցազրույցում անդրադարձել է նաև Արման Սարգսյանը: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԶԼՄ-ները հիշեցրել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերաբերյալ` մեկ տարի առաջ հայտնած իր դիրքորոշման կտրուկ փոփոխությունը:

Տնտեսության զարգացումն ու երկկողմ կապերի գործակցության խորացումը «Մուլտի գրանդ Փարավոն» հյուրանոցի հարկի տակ էր հավաքել արտերկրից ժամանած գործարարներին, Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին և դիվանագետներին: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աջակցությամբ տեղի ունեցող «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության մասնակիցները շեշտել են, որ հայերը գործարար ջիղ ունեցող ժողովուրդ են, սակայն եղած ներուժն ամբողջովին բացահայտված չէ: Օտարերկրյա պատվիրակները վստահություն են հայտնել, որ համաժողովի ժամանակ ձեռքբերած ծանոթությունները նոր խթան են հանդիսանալու բազմակողմ կապերի խորացման համար:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Արցախում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտ-ահաբեկիչներին հայ երկու գերիների հետ փոխանակելու Ադրբեջանի առաջարկի կյանքի կոչումը՝ միաժամանակ նշելով սակայն, որ դա Արցախի սուվերեն որոշման հարցն է: Նախարարն ասել է, որ սկզբունքորեն դեմ չեն Հայաստանի քաղաքացիներին իրենց տները վերադարձնելու գործընթացին: Արցախից Ադրբեջանի առաջարկին արձագանքել են չափազանց կոշտ տոնով: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Բաքվի առաջարկը համարել է ցինիզմ և նշել, որ Ստեփանակերտը բացառում է ահաբեկչին ու մարդասպանին սովորական քաղաքացիների հետ փոխանակելու հնարավորությունը:

Ազգային ժողովն այսօր միաձայն կողմ է քվեարկել ատահերթ նիստում ներկայացված նախագծին, որը կառավարությանը թույլ կտա 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին,որոնց պարտք էր։ Հարկային օրենսգրքի փոփոխություններին կողմ է արտահայտվել 92 պատգամավոր։ Երկրորդ ընթերցումը տեղի կունենա երկուշաբթի : ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ վերացվելու է հին ու նոր դեբետների միջև անջրպետը, և ընդհանուր բոլոր ԱԱՀ դեբետները հետ են վերադարձվելու: Պետությունը ակնկալում է, որ տնտեսվարողները միջոցները կներդնեն տնտեսության մեջ: ՊԵԿ նախագահի գնահատմամբ՝ սա ուղղակի ֆինանսական ներարկում է տնտեսության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ուժային 2 կառույցների՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել իրենց նոր ղեկավարների պաշտոնակատարներին: Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է: Նրան ներկայացնելով՝ վարչապետն ասել է.«ԱԱԾ-ն իրապես կայացած ինստիտուտ է, բայց մենք պայմանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով մեծանալու են»: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանություն, որտեղ ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Արման Սարգսյանին: «Թե՛ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե Արման Սարգսյանի պարագայում, եթե այս ընթացքում արձանագրենք երկուստեք արդյունքների գոհացուցիչ լինելը, ապա այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։