Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 14.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Օգնել երեխաներին պայքարել չարորակ հիվանդությունների դեմ, սատարել ու կարեկցել նրանց:  Հենց այս նպատակով «Ջիպսի Կինգս» աշխարհահռչակ խմբի ընտանիքի անդամ Ջոզեֆ Ֆարժիերը  ցանկություն է հայտնել այցելել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և այնտեղ բուժվող երեխաների ու մեծահասակների համար հանդես գալ համերգային ծրագրով: «Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի անդամը նշել է, որ երաժշտությունն  ի զորու է բուժել ցանկացած հիվանդություն, հենց այդ նպատակով էլ ինքը աշխարհի տարբեր երկրներում այցելում է հատկապես այնպիսի բուժհաստատություններ, որտեղ երեխաներ են բուժվում:  Արյունաբանական կենտրոն էր այցելել նաև վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը: 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներն այսօր աշխատանքային շրջայց են կատարել Աջափնյակ վարչական շրջանում: Թերևս սա այն թաղամասերից է, որտեղ առավել հրատապ է վթարային շենքերի հարցը: Բնակիչների հետ շփման ժամանակ «Բարգավաճ Հայսատան» կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են գույքագրել՝ ամխիթար վիճակում գտնվող շենքներիրց մինչև աղբահանություն և չորացող ծառեր ու այգիներ:

«Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը մինչեւ մարտական դիրքը թողնելը գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում մարմնական վնասվածքներ չի ունեցել»,- հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեն: Արայիկ Ղազարյանի հարցին այսօր անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարարը: Զոհրաբ Մնացականյանն այս հարցը զգայուն թեմա է համարում, խոստանում՝ մեկնաբանություններ ավելի ուշ անել: Ուրուգվայի իր գործընկերոջ հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերություներին:

«Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնին պատկանող Վարդենիսի ցորենի և գարու ցանքատարածություններում բերքահավաքը սկսվել է։ Կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանն այցելել է արտեր, հետևել աշխատանքներին, ուսումնասիրել բերքը։ Շուտով կսկսվի նաև կարտոֆիլի բերքահավաքը։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։