Items filtered by date: Հինգշաբթի, 01 Օգոստոսի 2019
Հինգշաբթի, 01 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 01.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալված աղմուկը իշխանությանը տարբեր կողմերից հարվածելու նպատակ ունի»,- այս համոզմանն է արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում  կարծիք է հայտնել, որ կոնվենցիան կնպաստի բռնությունների դեմ պայքարը բարձրացնել ինստիտուցիոնալ մակարդակի՝ապահովելով համապատասխան մարմինների աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունը: Նախարարն այսօր մասնակցել է «Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման» 2019-22 թվականների միջոցառումների ծրագրի հանրային քննարկմանը:  

Անօրինական միգրացիայի, զորակոչից խուսափելու դեպքեր, 5 մլն դրամ աշխատավարձ` աշխատանքի չհաճախելու դիմաց և ոչ միայն. օրվա քրեական քրոնիկոնը բավական հագեցած է: Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ՝ Իրաքում բնակվող մի խումբ անձանց մասնակցությամբ: Նոր բացահայտումների մասին են հայտնել նաև Քննչական կոմիտեն և Ոստիկանությունը: Օրվա քրեական լրահոսին հետևել է Իզաբելլա Հովհաննսիյանը:

Հուրգադայում գտնվող Հայաստանի 109 քաղաքացիները, որոնք «Էյ ընդ Ար» տուրիստական ընկերության պատճառով չէին կարողանում վերադառնալ,այսօր կեսօրին ժամանել են Երևան: Օրեր առաջ էլ կառավարության ջանքերով Հուրգադայից Հայաստան էր վերադարձել մոտ 315 քաղաքացի: Կառավարության նիստում փոխվարչապետն ընդգծել է, որ պետք է քննարկել խնդրի պատճառները և հասկանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու նմանատիպ դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Կառավարությունը նաև հաստատել է՝ ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի: 

Վանդալիզմ Եռաբլուր զինվորական պանթեոնում: Վաղ առավոտից համացանցում տարածված տեղեկությունը, թե պղծվել են Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրմաքարերը, շատերը կասկածով ընդունեցին: Շատ չանցած սոցիալական ցանցերը ողողվեցին սրբապղծության թարմ տեսանյութերով: Դեպքի վայր ժամանած մասնագետները, պատկան մարմիններն ու հասարակ քաղաքացիները դեռ պատասխան չունեն, թե ովքեր են վանդալիզմի հեղինակները, սակայն իրավապահները վստահեցնում են՝ հանրությունը երկար չի սպասի: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ուսումնասիրել ու պարզել կատարվածը, խնդրով զբաղվում է նաև Ռազմական ոստիկանությունը: Եռաբլուրում կատարվածն առաջին դեպքը չէ, ավելի վաղ պղծվել էին Նուբարաշենի Չարենցավանի և Զովունու գերեզմանատները:

Մեկ տասնյակից ավելի հեռարձակողներ միավորող ասոցիացիայի անդամներն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով: Նրանց մտահոգում  է «Հեռուստատսեության ու ռադիոյի մասին» նոր օրենքը, չեն հասկանում այն արձակուրդային շրջանում ներկայացնելու բուն պատճառը, հատկապես որ  հնի  ու նորի միջև մեծ տարբերություն չեն նկատել: Ինչու՞ է թուրքական ռադիոյի հզորությունը հայկականից 10 անգամ ավելի մեծ. այս ու այլ խնդիրները գործնականում շտկելու  համար  լուծումներ են առաջարկել իրենք՝ հեռարձակողները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։