Items filtered by date: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2019
Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2019 22:15

Էպիկենտրոն 24.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2019 20:30

Անցուդարձ 24.07.2019

Published in Անցուդարձ

Կառավարությունը պատրաստվում է լուծել կենցաղային կոշտ թափոնների մշակման հարցը: Առաջիկայում գործընթացը սկսվելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հուշագիր է ստորագրել Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ, որպեսզի ոլորտի կառավարումը արդյունավետ լինի: Առաջին քայլով հաշվառվելու և քարտեզագրվելու են բոլոր աղբավայրերը:

Մեկնարկել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան: Նա այսօր հանդիպել է վրացի պաշտոնակցի հետ: Զոհրաբ Մնացականյանը կարևոր է համարել Դավիթ Զալկալիանի հետ երկկողմ ձևաչափով առաջին պաշտոնական հանդիպումը, նշելով, որ այն ևս մեկ քայլ է՝ ուղղված հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նախարար Մնացականյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, սակայն ամբողջ ներուժը դեռ իրացված չէ: Կողմերն անդրադարձել են նաև արցախյան հիմնախնդրին: Երկուստեք ընդգծվել է՝ տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախարար Մնացականյանը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետի հետ:

Ադրբեջանի տարածքում գտնվող, սակայն վրացիների կողմից վիճարկվող Դավիթ Գարեջիի վանական հուշահամալիրը լարվածության ռեժիմում է պահում Հայաստանի երկու հարևանների թվացյալ ջերմ հարաբերությունները: Ադրբեջանցիները նույնիսկ հուշահամալիրի հարևանությամբ զորք են կուտակել՝ վրացի հավատացյալների հնարավոր հարձակումները կանխելու համար: «Օրբելի» կենտրոնի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ իրավիճակը ավելի չի սրվի, քանի որ Վրաստանի իշխանությանն այս պահին դա ձեռնտու չէ:

Օլիմպավանում այսօր կայացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ գլխավոր ասամբլեան, որի օրակարգում եղել է 4 հարց: Եվրոպական խաղերում մարզիկների մասնակցության արդյունքների և «Տոկիո 2020»-ի նախապատրաստական աշխատանքների քննարկումից բացի, օրակարգի կարևոր հարցերից էր բազմաթիվ խախտումների պատճառով Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիային ՀԱՕԿ-ի կազմից հեռացնելու և միաժամանակ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա ՀԿ-ին ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու հարցը: 65 կողմ, 2 ձեռնպահ և 0 դեմ ձայնով բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան հեռացվել է ՀԱՕԿ-ից, իսկ Բռնցքամարտի Հայկական ֆեդերացիան ժամանակավոր ընդգրկվել կոմիտեի կազմում:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը։ Ինչպես և նախորդ նիստին, նախկին նախագահն այսօր ներկա է եղել դատավարությանը: Նրա գույքը շարունակում է մնալ կալանքի տակ, և Քոչարյանի խոսքով , անգամ դատավարական ծախսերը հոգում են իր մտերիմները:

 

«Իջևանում օրեր առաջ տեղի ունեցածը  խուլիգանություն է»,-հայտարարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս պահի դրությամբ գործով բերման է ենթարկվել 29 անձ, ձերբակալվել է 13-ը, 10 անձ էլ կալանավորվել է:  «Այդ ուղղությամբ աշխատանքները  շարունակական են լինելու, մենք ունենք ցանկ, թե ովքեր են ավելի ակտիվ դերակատարություն ունեցել այդ օրը»,- ասել է Օսիպյանը: Ոստիկանապետը խոսել է նաև «ասֆալտին փռելու», «բաբոչկա կապելու» օպերացիաներից, նոր մանրամասներ հայտնել «մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության վերաբերյալ, հայտնել, որ շարունակում են փնտրել Վանո Սիրադեղյանին: 

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն- Հայաստան գործակցությունը խաղողի ֆիլոքսերա վնասատուի կանխարգելման աշխատանքներում շարունակվում է: Կազմակերպությունն ու կառավարությունն այսօր համատեղ աշխատաժողով են հրավիրել՝ խաղողի հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրության ծրագրի շրջանակում: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին, նպատակ ունի օժանդակել Հայաստանի կառավարությանը խաղողագործության կայուն զարգացման գործում:

Կոտայքի մարզի Զովունի համայնքի «Նոր սերունդ» պարային ստուդիան հարևան Վրաստանում անցկացված «Արտ ֆեստիվալ» միջազգային ամենամյա մրցույթին արժանացել է ամենաբարձր պարգևին և ստացել է միաժամանակ երկու Գրան պրի մրցանակ: Վրաստան մեկնելու և մրցույթին մասնակցելու հնարավորությունն ընձեռել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ հոգալով ամբողջ ծախսերը: Հաղթանակով հայրենիք վերադարձած պարային ստուդիայի սաներին համագյուղացիները մեծ տոնախմբությամբ են դիմավորել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։