Items filtered by date: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2019
Երեքշաբթի, 23 Հուլիսի 2019 22:15

Էպիկենտրոն 23.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 23 Հուլիսի 2019 20:30

Անցուդարձ 23.07.2019

Published in Անցուդարձ

Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների մամուլի քարտուղարները մասնակցել են «Ղարաբաղյան հակամարտություն.վերջին միտումներ» թեմայով քննարկմանը: Վերջին շրջանում շփման գծում տիրող համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը հայկական կողմին թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստության գործընթացներով,ասել է Արծրուն Հովհաննիսյանը, հավելել՝ զենքի ուժով կարող ենք խոսել նաև մենք, պարզապես դեռ նախընտրելի է մարդկային լեզուն: «Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել: Մենք ասում ենք՝ եթե բանակցում ենք, եկեք բանակցենք, եթե պետք է կրակենք, ձեզնից ավելի շուտ ու լավ կկրակենք»,-ասել է Հովհաննիսյանը: Աննա Նաղդալյանն էլ ընդգծել է՝ երբ բանակցային գործընթացում կա հայատյացություն, ապա այն չի կարող դրական փոփոխություն արձանագրել: «Մտածել, որ Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է»,-ասել է նա:

25 տարի առաջ տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ Վերաքննիչ դատարանում նիստ է անցկացվել: Էդուարդ Պողոսյանն, ով տուժողի որդին է, պնդում է, որ իր հորը սպանել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին: Դատարանը հստակեցրել է դատավարության մասնակիցների կարգավիճակներն ու բավարարել մի քանի դիմումներ: Այնուամենայնիվ, դատական նիստը հետաձգվել է:

Ամիսներ առաջ կառավարությունը մերժեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագիծը: Պատճառաբանվեց, թե «կենդանական աշխարհ» եզրույթը հստակեցված չէ ու կան որոշակի նրբություններ, որոնց լուծումը նախագիծը չի տալիս: Պատգամավորն առաջարկել էր լրամշակել, նույնիսկ «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ համատեղ աշխատել: Սակայն մինչև օրս հարցը դեռ չի քննարկվել, իսկ այս ընթացքում կենդանիները դաժանաբար ոչնչացվում են: Այդ առիթով այսօր խորհրդարանի մոտ են հավաքվել կենդանասեր քաղաքացիներն ու հանդիպել Նաիրա Զոհրաբյանի հետ:

Վերջին մի քանի օրերին Բագրատաշենի անցակետում մեծ հերթերի, կուտակումների մասին բազմաթիվ հրապարակումներ ու ահազանգեր եղան: Ավելացել են զբոսաշրջիկները, առևտրականներն ու ներկրվող մեքենաները: ԱԺ-ի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը այցելել են սահմանակետ և տեղում գնահատել իրավիճակը:

Եկմալյան փողոցի մի խումբ նախկին բնակիչներ այսօր վաղ առավոտից կառավարական ամառանոցի առաջ բողոքի ակցիա են իրականացրել: 2004թ-ին քանդված տների բնակիչներն ասում են՝ արդեն քանի կառավարություն, վարչապետ ու նախագահ են փոխել, բայց այդպես էլ իրենց խնդիրը չի լուծվել: Եթե նախկինում իրենց պատասխանել են` ներդրող չկա, որ շենք կառուցի, իրենք բնակարաններ ունենան, հիմա ներդրողը կա, բայց նոր քաղաքապետը թույլ չի տալիս այդտեղ բարձրահարկ կառուցել: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է Եկմալյան փողոցում:

«Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի՝ Վարդենիսում գտնվող հողատարածքներում այս տարի 300 հեկտար կարտոֆիլ, գարի ու ցորեն է աճեցվում: Ստացված բերքն ու բարիքը սպառվում է տեղական շուկայում: Գյուղատնտեսական սեզոնին կենտրոնում աշխատելու շնորհիվ իրենց ամենօրյա հոգսն ու ապրուստի միջոցն են հոգում Վարդենիսի հարակից գյուղերի հարյուրավոր բնակիչներ: Այս տարի կարտոֆիլի դաշտում երեք նոր սորտ է աճեցվել: Դրանք գերմանական ու դանիական արտադրության են և միակն են Հայաստանում: «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը շրջել է ցանքատարածություններում, հետաքրքրվել աշխատողների որպիսությամբ և ուսումնասիրել դաշտերը:

Հարաբերությունների խորացման ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստանն ու Չինաստանը։ Ռեսուրսների անհամեմատելի չափեր ունեցող այս երկրներին միավորում են ոչ միայն ավանդական բարեկամական կապերը, այլև ապագայում տնտեսական գործակցության համատեղ ծրագրերը։ Խոսքը հատկապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին է։ Գլոբալ մասշտաբներ ունեցող այս նախագծի հնարավորություններն առավել մանրամասն ներկայացնելու նպատակով Հայաստանում Չինաստանի դեսպանությունը վերջերս հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների համար ճանաչողական այց էր կազմակերպել Չինաստան։ Աշխարհի ամենամեծաքանակ բնակչությունն ու ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող երկրի և նրա հետ Հայաստանի հարաբերությունների մասին է Ահարոն Հայրապետյանի տեսանյութը։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։