Items filtered by date: Ուրբաթ, 24 Մայիսի 2019
Ուրբաթ, 24 Մայիսի 2019 22:30

Էպիկենտրոն 24.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 24 Մայիսի 2019 20:45

Անցուդարձ 24.05.2019

Published in Անցուդարձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Ամենամյա միջոցառման նպատակն է բազմակողմանի քննարկումների ծավալումը կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ: «Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Դա, ըստ վարչապետի,առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, արդարությունը:

Զինվորներին մատակարարվող սննդամթերքի ցանկում ընդգրկվել են 7 տեսակի արագ պատրաստվող ապուրներ, որոնց մի մասը բաղկացած է բանջարեղենից, մյուս մասն էլ՝ ձավարեղենից ու մակարոնեղենից: Նկատի ունենալով զինծառայողների շրջանում եղած մեծ պահանջարկը՝ մոտ ապագայում զինվորների ճաշացանկում կընդգրկվի նաև ֆրի և տապակած կարտոֆիլ: Նորություններ ու փոփոխություններ են կատարվել նաև համազգեստի և մյուս իրերի մեջ: Դրանց գերակշիռ մասը տեղական արտադրության են: Զինվորների սննդակարգում կատարված մյուս փոփոխություններին մեր գործընկեր Արթուր Հակոբյանը ծանոթացել է Նախիջանի հատվածում գտնվող մարտական հենակետերից մեկում:

«Անցումային արդարադատությունը տրոյկա դատարանների ձևավորումը չէ»,- այսօր խորհրդարանում անցկացված անցումային արդարադատության հարցերով լսումների ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահը: Ըստ Արարատ Միրզոյանի՝ այդ ինստիտուտը պետք է օրինական ձևով աջակցի և զտի գործող դատական համակարգը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ չի հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին: Պատգամավորի բնորոշմամբ՝ Հայաստանի դատական համակարգն ունի ոչ թե բարեփոխումների, այլ հեղափոխական փոփոխությունների կարիք: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: Խորհրդարանական լսումներին մասնակցել են նաև միջազգային փորձագետներ:

Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում բռնցքամարտի հավաքականի անդամների ընտրության շուրջ բարձրացած աղմուկին անդրադարձել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը: Հրաչյա Ռոստոմյանը, ստեղծված իրավիճակի վերաբերյալ, պարզաբանում է ներկայացրել ՀԱՕԿ լրատվականին, նշելով, որ Բռնցքամարտի Հայատանի ֆեդերացիան կրկին ամեն ինչ ներկայացնում է այնպես, ինչպես իրենց պետք է: Մինչդեռ Եվրոպական խաղերին մարզիկներին հավատարմագրելու և հայտերը ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին:

«Դատավորների վերաբերյալ դոսյե ԱԱԾ-ում չկա»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք դատավորների գործունեության ոլորտում ԱԱԾ-ն որեւէ ուսումնասիրություն կատարում է:«ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ անհրաժեշտության դեպքում եւ համապատասխան օրենքի: Կլինի այդ անձը դատավոր, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, թե նախարար, որեւէ կապ չունի»,-ընդգծել է Վանեցյանը: Խոսելով այն մասին, թե ո՞րն է լինելու ԱԱԾ-ի գործառույթը վեթինգ իրականացնելիս, ծառայության տնօրենն ասել է՝ «Եթե ԱԱԾ-ն կունենա այդ գործընթացում իր անելիքները, միանշանակ դրանք կիրականացնի»: Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև Բագրատաշենի մաքսատանն օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, ասել, որ դեպքի առնչությամբ ընթանում է ծառայողական քննություն:

Վերջին զանգն առանձնահատուկ ոգևորությամբ են նշել Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում: Միջնակարգ կրթական հաստատությունն ավարտելու առթիվ դպրոցի 48-րդ սերնդի շրջանավարտներին շնորհավորելու և բարի երթ մաղթելու նպատակով հարազատ կրթօջախ է այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հետևել է ավարտական երկու դասարանների վերջին զանգի միջոցառմանը, նոր կյանք մտնող պատանիներին հորդորել դպրոցում ստացած գիտելիքները ծառայացնել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին: Գագիկ Ծառուկյանի անունից դպրոցի բոլոր շրջանավարտներին, ինչպես նաև ուսուցչական ամբողջ անձնակազմին հանձնվել են դրամական պարգևներ:

Վերջին զանգն առանձնահատուկ ոգևորությամբ են նշել Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում: Միջնակարգ կրթական հաստատությունն ավարտելու առթիվ դպրոցի 48-րդ սերնդի շրջանավարտներին շնորհավորելու և բարի երթ մաղթելու նպատակով հարազատ կրթօջախ է այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հետևել է ավարտական երկու դասարանների վերջին զանգի միջոցառմանը, նոր կյանք մտնող պատանիներին հորդորել դպրոցում ստացած գիտելիքները ծառայացնել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին: Գագիկ Ծառուկյանի անունից դպրոցի բոլոր շրջանավարտներին, ինչպես նաև ուսուցչական ամբողջ անձնակազմին հանձնվել են դրամական պարգևներ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։