Items filtered by date: Երեքշաբթի, 21 Մայիսի 2019
Երեքշաբթի, 21 Մայիսի 2019 21:45

Էպիկենտրոն 21.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Առաջին նիստի ժամանակ Երանոսյանի պաշտպանը միջնորդել է որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին փոխոստիկանապետ, այժմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Մեղադրող դատախազը առարկել է՝ նշելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության քննարկումը և դրան անդրադառնալ դատաքննության մյուս փուլերում: Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018թ-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում զանգվածային ցույցերի ժամանակ առանց դրա իրավասությունն ունենալու հատուկ միջոցներ, մասնավորապես, «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ կիրառելու համար: Լևոն Երոնոսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը նրա պաշտպանը Երանոսյանի անունից քրեական գործի վերաբերյալ հայտարարություն է բաժանել:

Այսօր տրվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկման մեկնարկը: Հարթակի միջոցով քաղաքացիները կարող են առանց իրենց անձը բացահայտելու պատկան մարմիններին հայտնել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների մասին: Միջոցառումից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է դատական համակարգում սպասվող բարեփոխումների՝ մասնավորապես վեթթինգի մասին: Նա չի բացառել, որ դրա հետևանքով դատավորների շրջանում կարող են ունեզրկումներ լինել:

«Կառավարությունը չպետք է մեկուսացած լինի, այլ պետք է գիտական հանրության հետ մշտական հաղորդակցության մեջ լինի»,- տնտեսական հեղափոխության թեմայով գիտաժողովին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ կառավարության համար շատ կարևոր է ոչ միայն այն, որ գիտաժողովի ժամանակ լինեն կոնկրետ առաջարկներ, այլ այն, որ Հայաստանի գիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր կատարվում են Հայաստանում։ «Սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ տեսակետների բախման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր»,– հայտարարել է Փաշինյանը: Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում:

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երեք նախագիծ է քննարկել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է լրացում կատարել «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների» մասին օրենքում: Սրանով առաջարկվում է ջրօգտագործողներին` ոռոգման ջրի դիմաց վճարումը կատարել անկանխիկ` խուսափելով կոռուպցիոն ռիսկերից: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկել է այս անգամ նախագիծը չդնել քվեարկության, առաջիկայում այն հանձնաժողով կգա խմբագրված տարբերակով: «Լուսավոր Հայաստանի» եւ կառավարության առաջարկներն ընդունվել են եւ մտել առաջիկա լիագումար նիստի օրակարգ:

«Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2019 թ-ին տնտեսական աճը կկազմի 4.6-6.1%»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալը: Ներսես Երիցյանը պատգամավորներին ներկայացրել է գլխավոր դրամատան գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը գնաճի միտումների մասին: Ներսես Երիցյանն ասել է, որ Հայաստանում գնաճը ցածր է և կառավարելի: Պատգամավորները պաշտոնյային հարցեր են ուղղել ոչ միայն օրակարգի թեմայի, այլև ֆինանսական կազմակերպությունների վրա հարկային փոփոխությունների ազդեցության մասին: ԿԲ փոխնախագահը նաև որոշ կանխատեսումներ է ներկայացրել հանքարդյունաբերության վերաբերյալ:

«Նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է և չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի սկսած լայնածավալ զորավարժությունները: Խոսնակն անդրադարձել է նաև Բաքու Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի մուտքի հետ կապված խնդրին, ներկայացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը և հայտնել մայիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան՝ այդ թվում նաև Ստեփանակերտ, այցի մասին:

Օրեր առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այցելել էին Գյումրու Մանկան տուն, տուն-ինտերնատ ու հոգեբուժարան: Պատգամավորները շրջել էին կենտրոններում, լսել աշխատակիցներին մտահոգող խնդիրներն ու խոստացել՝ վերադառնալուն պես դրանք կներկայացնեն կուսակցության նախագահին: Հաստատությունների ղեկավարները հայտնել էին առաջին կարևորության կենցաղային իրերի, տեխնիկայի և գույքի խնդիրների մասին: Դեռ շաբաթը չլրացած՝ խմբակցության պատգամավորները կրկին մեկնել են Գյումրի՝ արդեն հագեցած բեռնատարով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ կենտրոնները ստացել են իրենց անհրաժեշտ իրերը:

Օրեր առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այցելել էին Գյումրու Մանկան տուն, տուն-ինտերնատ ու հոգեբուժարան: Պատգամավորները շրջել էին կենտրոններում, լսել աշխատակիցներին մտահոգող խնդիրներն ու խոստացել՝ վերադառնալուն պես դրանք կներկայացնեն կուսակցության նախագահին: Հաստատությունների ղեկավարները հայտնել էին առաջին կարևորության կենցաղային իրերի, տեխնիկայի և գույքի խնդիրների մասին: Դեռ շաբաթը չլրացած՝ խմբակցության պատգամավորները կրկին մեկնել են Գյումրի՝ արդեն հագեցած բեռնատարով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ կենտրոնները ստացել են իրենց անհրաժեշտ իրերը:

Երեքշաբթի, 21 Մայիսի 2019 09:53

Անցուդարձ 21.05.2019

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։