Items filtered by date: Երկուշաբթի, 25 Փետրվարի 2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցին առաջարկել է մասնակցել երիտասարդների Հայաստանի առաջնությանը, հետո արգելել` պահանջելով մասնակցության դիմում ներկայացնել ոչ թե մարզադպրոցի, այլ ֆեդերացիայի անունով: Մարզադպրոցի անձնակազմը, սակայն, այստեղ տեսնում է դիտավորություն, ու երեք ամիս տքնաջան պարապմունքներից հետո, տեղեկանալով այս որոշման մասին՝ հրաժարվում է մասնակցել առաջնությանը: Դպրոցի անձնակազմն ասում է` իրենց համար հարազատ մարզադպրոցի անունն այնքան բարձր է, որ ոչ մի դեպքում դիմում չեն գրի ֆեդերացիայի անունով: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա հասարակական կազմակերպությունն ինչպես կարող է պետական մարզադպրոցի առաջ նման պայման դնել»,-տարակուսանք են հայտնել մարզիչները:

Հայկական բռնցքամարտում խմորումները շարունակվում են: Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ է: ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն այս որոշումը բացատրել է բռնցքամարտի Ֆեդերացիայի կողմից կատարվող մի շարք խախտումներով: Ըստ Ռոստոմյանի՝ Ֆեդերացիայի ո՚չ նախագահը, և ո՚չ էլ անձնակազմը լեգիտիմ չեն, ուստի նրանց կողմից կատարվող գործողությունները օրինականության դաշտից դուրս են

Երկուշաբթի, 25 Փետրվարի 2019 22:15

Էպիկենտրոն 25.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Իրանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, և հարաբերություններն ու գործակցությունը պետք լինի տարբեր ուղղություններով: Իրանագետ Արմեն Իսրայելյանն ու Արտակարգ և լիազոր դեպան Արման Նավասարդյանը Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ ներկայացրել են երկու երկրների միջև առկա հարաբերություններն ու դրանց խորացման հնարավորությունները: Առևտրատնտեսկան և ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման համար բանախոսները կարևոր են համարել «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցուման ավարտը: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի ղեկավարի այցը Իրան բանախոսները կարևոր են համարել նաև քաղաքական հարցերի քննարկման համատեքստում:

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցն էր: Նախագծով նախատեսվում է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել եւ 2018-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն կիրառել 2019 թվականի մարտի 1-ը: Սա հնարավորություն կտա մինչեւ մարտի 1-ը 27 տարին լրացած, չծառայած, հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին գալ, վճարել յուրաքանչյուր զորակոչի համար նախատեսված 200 հազարական դրամը եւ ազատվել քրեական հետապնդումից: Նախագիծը հանձնաժողովն ընդունել է եւ ուղարկել առաջիկա քառօրյա նստաշրջան` քննարկման:

Ընդդեմ պարգևավճարների «Տրիբունա» հասարակական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ցույց են անցկացրել կառավարության դիմաց: Պահանջը մեկն էր՝ վերադարձնել այդ գումարները պետական բյուջե: Գործադիր իշխանության ուշադրությունն այսօր փորձել է հրավիրել բողոքավորների մեկ այլ խումբ ևս: Իրենց արոտավայրերը վերադարձնելու պահանջով Երևան էին եկելԱրմավիրի մարզի Արտաշար և Զարթոնք գյուղերի բնակիչները:

«Արհմիությունների գործառույթը իրավունքների պաշտպանությունն է, այդ գործառույթը, սակայն, այսօր ողբերգական վիճակում է»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նիստում քննարկվել է «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որի համահեղինակը նաև Պետրոսյանն է: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ևս վերահաստատել է՝ այսօր արհմիությունները չեն կատարում իրենց հիմնական գործառույթները, այնինչ պետք է լինեն աշխատող մարդու օմբուդսմենը:

Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները հերթական բողոքի ակցիան են անցկացրել՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով: Նրանք տնօրենին մեղադրել են կենդանիների միտումնավոր սպանդի և փողերի լվացման մեջ: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև դիմում են ուղարկել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պարզաբանումներ ստանալու համար:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։