Items filtered by date: Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2019
Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2019 22:20

Էպիկենտրոն 24.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 24.12.2019

Published in Անցուդարձ

Հարձակում լրագրողների վրա: Այսօր Արարատի մարզի Հովտաշատ գյուղում վեց տասնյակից ավելի քաղաքացիներ ապօրինի ներխուժել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող տարածք և փորձել են հակաօրինական վարքագիծ դրսևորել: Ահազանգ ստանալով, որ գյուղի բնակիչները փորձում են ապօրինի գործողություններ կատարել՝ «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը մեկնել է դեպքի վայր: Դեռ տարածք չհասած` 60-ից ավելի քաղաքացիներ, հայհոյախառն արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելով, հարձակվել են «Էպիկենտրոնի» նկարահանող խմբի վրա՝ թույլ չտալով իրականացնել նկարահանումներ, հարվածելով լրագրողին և վնասելով տեսախցիկը: Փաստի առնչությամբ Սեդրակ Առուստամյանի և «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

«Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ»,- 2019 թվականն այսպես է ամփոփել ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ Հանրապետությունում ոչ միայն չկա ներգաղթ, այլև, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 12.000 մարդ լքել է Հայաստանը: «Չկան ներդրումներ, չկա որևէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը»,- նշել է Շարմազանովը:

Մայրաքաղաք Երևանում վերջին մեկ տարում տեղի ունեցած թե՛ դրական, թե՛ բացասական փոփոխությունները գնահատել են երևանցիները: «Գելլափ»-ի հերթական հարցմանը մասնակցել է 601 քաղաքացի: Ամենակարևոր ձեռքբերումը հարցված երևանցիների համար աղբահանության խնդրի կարգավորումն է, իսկ ամենաառաջնահերթ լուծում պահանջում է հասարակական տրանսպորտը: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշել է, որ առաջիկայում նոր՝ աղմկահարույց բացահայտումներով է հանդես գալու:

«Ռուսաստանի Դաշնությունը շատ զգույշ է վերաբերվում Հայաստանի ներքին գործընթացներին»,- այսօր հրավիրած տարեվերջյան ասուլիսին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Կարևոր է, որ Հայաստանում իրավիճակը լինի խաղաղ, կայուն, որպեսզի քաղաքական, հասարակական ուժերն առավելագույն կոնսենսուսի հասնեն: Մոսկվայի համար առանցքային է դաշնակցային հարաբերությունների պահպանումը, ամրապնդումն ու զարգացումը»,- նշել է Կոպիրկինը: Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու հանգամանքին: «Դա ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է»,- նկատել է ռուս դիվանագետը:

Դիլիջանի բժշկական կենտրոնը վերակառուցվել է, հիմնովին նորոգվել և վերազինվել ժամանակակից սարքավորումներով։ Ծրագիրն իրականացրել է Հարություն Քուշկյանը՝ ներդնելով ավելի քան 2.4 մլն դոլար: Բժշկական կենտրոնը սպասարկում է Դիլիջանի և հարակից 6 համայնքների շուրջ 20-25 հազար բնակչությանը: Բուժհաստատությունն ունի 175 աշխատակից, որից 30-ը՝ բժիշկ: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են Երևանից ևս 35 բժշկի պարբերական այցելություններ: Հիվանդանոցի հնարավորություններին ծանոթացել է նաև Հանրապետության վարչապետը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։