Items filtered by date: Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2018
Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2018 23:45

Էպիկենտրոն 13.09.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2018 21:25

Երևի, մաս 137

Published in Երևի
Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2018 20:15

Անցուդարձ 13.09.2018

Published in Անցուդարձ

Շանթ 2018 զորավարժությունների շրջանակում պաշտպանության նախարարություն է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հաստատել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է և այս զորավարժությունները կապված են Ղարաբաղյան հակամարտության հետ: Ըստ սցենարի՝ կառավարության պայմանական նիստի ժամանակ վարչապետը փոխել է նախանշված պլանն ու գերատեսչություններին անակնկալի բերել՝ պայմանական մարտական նոր առաջադրանքներով: Ո՞վ է գլուխ բերել բարդ առաջադրանքը:

Ազգային ժողովը նախ հերթական,ապա արտահերթ նիստ է գումարել: Պատգամավորների 1/4-ը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Թեև ՙԵլք՚ ու ՙԾառուկյան՚ խմբակցությունները կոչ են արել օրենք չխախտել և հանձնաժողով չստեղծել, այդուհանդերձ, արտահերթի նիստում հաստատվել է հանձնաժողովի՝ 11 հոգանոց կազմը: Իսկ հերթական նիստում պատգամավորները Վճռաբեկ դատարանի նախագահի անդամ, Սահմանադրական դատարանի անդամ և ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ են ընտրել:

Բարգավաճ Հայաստան Կուսակցության ավագանու անդամները քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզչություն են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: ԲՀԿ-ականները քայլարշավով նախ անցել են Զեյթունի, ապա նաև Քանաքեռի փողոցներով, բակերով, մտել շենքեր, նստել վերելակներ, բարձրացել շենքերի տանիքներին և հատ առ հատ մատնանշել այն խնդիրների լուծումները, որոնք տրվելու են ավագանու ընտրությանը ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։