Items filtered by date: Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018

Արևելագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրի նախագահի ընտրությունը հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշումը պետք չէ կապել Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստման մտահոգության հետ: Անտեղի է այդ երկրում ցանկացած փռշտոցով պայմանավորել ռազմական գործողությունների սկիզբը: Ակնհայտ է, որ մինչև օրս պատերազմի մեջ ենք: Այդ պատերազմը չի էլ դադարել: Մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի: Կարծում եմ՝ իրավասու մարմիներն այդ ուղղությամբ աշխատում են,-ասել է Վարդան Ոսկանյանը:

Մի կողմից միջոցներ են ծախսվում ոռոգելի հողատարածքներն ավելացնելու համար, մյուս կողմից առկա են չօգտագործվող ոռոգելի հողատարածքներ: Կառավարության ղեկավարը գործադիրի անդամների ուշադրությունն է հրավիրել խնդրի վրա՝  հանձնարարելով մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ խնդրի կարգավորման համար: Կառավարությունը մերժել է Հարկային օրենսգրքի վերանայման՝ Ելքի առաջարկը: Ֆինանսների նախարարի հիմնավորմամբ այն չէր մեղմի գնաճը:

Ազգային ժողովն այսօր 61 կողմ, 38 դեմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը շեշտել է, որ  դեմ են քվեարկելու օրինագծին: Ելքե խմբակցությունից Մանե Թանդիլյանն էլ տեղեկացրել է, որ օրինագիծը սահմանափակում է փոքր համայնքների մասնակցությունը համայնքային կյանքին: Թանդիլյանը նշել է, որ Ելքը դեմ կքվեարկի օրենքի նախագծին:

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է սփյուռքահայ գեղանկարիչ Ջիհանի` Միքայել Ջիհանյանինկարների ցուցահանդեսը:  85–ամյա հայ նկարչի  Վերածնունդ խորագրով   Հայաստանում անդրանիկ ցուցահանդեսի գլխավոր հովանավորը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն է: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև փետրվարի 11-ըՑուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը, գեղանկարիչներ, արվեստագետներ, երաժիշտներ և  բարձրաճաշակ արվեստը գնահատող մարդիկ:

Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018 11:35

Էպիկենտրոն 08.02.2018

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018 11:34

Անցուդարձ 08.02.2018

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018 11:33

Պառլամենտ 08.02.2018

Published in Պառլամենտ
Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018 11:33

Մուլտիկնիկ 08.02.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։