Items filtered by date: Հինգշաբթի, 15 Փետրվարի 2018
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2018 23:22

Էպիկենտրոն 15.02.2018

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2018 20:20

Անցուդարձ 15.02.2018

Published in Անցուդարձ

Ապրիլի 2-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս Ջաբրայիլում հերոսաբար զոհված Գրիգորը այսօր կդառնար 21 տարեկան: Եռաբլուրի զինվորական պանթեոն այցելած Գրիգորի մայրը, որդու շիրմաքարի մոտ արցունքներն աչքերին նշել է, որ որդու` բարեգործական ճաշարան ստեղծելու երազանքն արդեն իրականություն է և խոստացել է, որ այն կգործի մինչև իր կյանքի վերջը:

Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացման համար գործադիրը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում հողամաս է հատկացրել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին: Իրականացնում ենք նաև առաջին կուտակիչ կայանի նախահաշվային և նախագծային աշխատանքները, որոնք կավարտվեն ամենայն հավանականությամբ ապրիլին: Այս երկուսը միասին հնարավորություն կտան մեզ նախանշելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման իրական ուղենիշները, - ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը հանձնարարականներ է տվել:

Նուբարաշենի բնակիչները վերջին երեք տարիներին ստիպված շնչում էին ՔԿՀ-ի՝ առանց խողովակների կոյուղու գարշահոտը: Իրենց բողոքն արտահայտելու համար նրանք փակել էին ՔԿՀ տանող ճանապարհը: Երկիր Ծիրանի կուսակցության ներկայացուցիչները սայլը տեղից շարժելու համար կոյուղաջուրը տարել էին քաղաքապետարանի նիստերի դահլիճ, որպեսզի ներկաները ևս զգան նույն գարշահոտը: Մարինա Խաչատրյանի գործողությունները կանխելու համար ՀՀԿ-ականների վարքը իրավապաշտպանը համարում է կնոջ հանդեպ բռնություն: Բանախոսներն ասել են, որ այդ ակցիայի միակ սխալն այն է, որ քաղաքապետարանում նախապես ոչ ոք տեղյակ չի եղել և սկզբում գործողություններն անհասկանալի են թվացել ներկաներին:

ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի պատգամավորները այցելել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շեշտել է, որ Նուբարաշենի կալանավայրի համեմատությամբ, որը իր գարշահոտությամբ հավակնում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, Արմավիր քրեակատարողական հիմնարկ պայմանները նորմալ էին: Որպես խնդիր, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահը արձանագրել է, որ դատապարտյալների հարազատները դժվարությամբ են հասնում քրեակատարողական հիմնարկ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։