Վիրագետ Ջոնի Մելիքյանը դրական է գնահատում, որ անցնող տարվա 11 ամսվա տվյալով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 24 տոկոսով աճել է: Հիմնականում արտահանումն է աճել, ներմուծումը նվազել է: Անցնող տարում Վրաստանը 7 միլիոն միջազգային այցելու է ունեցել, 1,5-ը Հայաստանից, իբրև զբոսաշրջիկ: Սա վրացական կողմի համար կարևոր ցուցանիշ է: Վիրագետն անդրադարձել է նաև Հայաստանի նախագահի Վրաստան կատարած այցին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը 2017 թ.-ին աշխատել է բավականին ակտիվ՝ - Արցախի հակամարտության վերաբերյալ անցնող տարվա իրադարձություններն ամփոփելիս ասել է ԱԺ պատգամավոր, Եվրոպական Ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը: Անցնող տարում ըստ Բեքարյանի՝ բանակցային գործընթացը հիմնվել է մի կողմից վստահության միջոցների ամրապնդման և սահմաններում լարվածության թուլացման խնդրի վրա, մյուս կողմից՝ քաղաքական կարգավորման առումով բանակցությունը տեղից շարժելու ջանքերի վրա: Արցախի թեման ամփոփել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ 2016 թ. ապրիլի պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը կոշտացրել է իր դիրքորոշումը:
Ավանդույթի համաձայն, ամանորին ընդառաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Աբովյանի մի քանի հարյուր սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս տարի Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Աբովյանի քաղաքապետը դրամական աջակցություն է տրամադրել դրա կարիքն առավել շատ զգացող ընտանիքներին:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv